Շատ մի պատժիր, պատժվել կա

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել «ոչ բարեկամ երկրների» հետ բնական գազի առևտրի մասին։ «ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդմամաբ՝ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ եթե ս. թ. ապրիլի 1-ից «ոչ բարեկամ» երկրները ռուբլով չվճարեն գազի դիմաց՝ Ռուսաստանը դա կդիտի իբրև պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարում, իսկ այդ դեպքում գործող պայմանագրերը կլուծարվեն: «Նման (ոչ բարեկամական) երկրների կապալառուներին մենք առաջարկում ենք հստակ և թափանցիկ սխեմա։ Ռուսական բնական գազ գնելու համար նրանք պետք է ռուբլու հաշիվներ բացեն ռուսական բանկերում։ Հենց այդ հաշիվներից պետք է կատարվեն գազի վճարումները՝ սկսած ապրիլի 1-ից»,- ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ գազամատակարարման հարցում Ռուսաստանը զիջումների չի գնա։
«Մեզ ոչ ոք անվճար ոչինչ չի վաճառում, մենք էլ բարեգործություն չենք անելու»,- ասել է ՌԴ նախագահը։
Նա նշել է, որ եթե վճարումները նման կարգով չկատարվեն, ապա դա կհամարվի գնորդների կողմից պարտականությունների չկատարում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ «Այսինքն գործող պայմանագրերը կդադարեցվեն», -ասել նա։
Պուտինի նշել է, որ Ռուսաստանի համար անընդունելի են այն ռիսկերը, որոնք առկա են գազի համար դոլարով կամ եվրոյով վճարումներ ընդունելու դեպքում։ Ըստ ՌԴ նախագահի՝ ներկա իրավիճում, երբ արևմտյան երկրների ֆինանսական համակարգերն օգտագործվում են ռուսական կազմակերպությունների և քաղաքացիների վրա ճնշումներ իրականացնելու համար, ոչ բարեկամաբար տրամադրված երկրների արժույթների օգտագործումն իմաստ չունի, խոսքն առաջին հերթին դոլարի և եվրոյի մասին է։ Նախկին կարգով աշխատելու դեպքում ստացված դոլարները և եվրոները նույնպես կարող են սառեցվել ԱՄՆ կամ ԵՄ կողմից։
Այս քայով Պուտինը փորձում է կանգնեցնել ռուբլու փոխարժեքի անկումը, որը սկիզբ է առել ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր։ Հիշեցնենք, որ պատերազմից հետո Եվրոպական մի շարք երկրներ, ինչպես նաև ԱՄՆ-ն, Կանադան մի շարք պատժամիջոցներ են սահմանել ՌԴ-ի հանդեպ։ Մասնավորապես, սանկցիաների տակ են հայտնվել մի քանի խոշորագույն ռուսական բանկեր, ներառյալ Սբերբանկը և Ալֆաբանկը, ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա: սառեցվել են ռուսական կապիտալով ընկերությունների ակտիվները։

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը ՌԴ նախագահի՝ ռուսական գազի համար ռուբլով վճարելու մասին հայտարարությունից հետո եվրապական բորսաներում սակարկությունների ժամանակ գազի գինը կտրուկ բարձրացել է՝ հասնելով 1000 խմ համար ավելի քան 1450 դոլարի։ Որպես ասվածի վկայություն՝ լրատվամիջոցը մատնաշել է Լոնդոնի ICE բորսայի տվյալները։
Ռուսաստանի ոչ բարեկամ երկրների ցանկում ներառվել է ԵՄ մասնակից 27 երկիր:
Գազի մատակարարման դիմաց վճարումների նոր կարգը ՌԴ ԿԲ-ն կսահմանի շաբաթվա ընթացքում: Պուտինն ընդգծել է, որ գազի բոլոր օտարերկրյա գնորդները պետք է հնարավորություն ունենան ռուբլի գնել ՌԴ-ի ներքին շուկայում և իրականացնել հաշվարկներ հասկանալի և թափանցիկ ընթացակարգով:

Ռուսաստանn այս ընթացքում կշարունակի գազ մատակարարել այն ծավալներով, որոնք սահմանվել են ավելի վաղ կնքված պայմանագրերում։
Արևմտայան երկների ղեկավարները սակայն վերահաստատել են, որ չեն պատրաստվում գազի դիմաց ռուբլով վճարումներ կատարել։ Նրանք հայտարարել են, որ կշարունակեն վճարել եվրոյով կամ դոլարով։
ՌԴ արտգործնախարար Լավրովն էլ իր հերթին հայտնել է, որ իրենք սովոր են ապրել պատժամիջոցների պայմաններում։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 5238 անգամ
Լրահոս
Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am