Հովհաննես Իգիթյան. Ալեքսանդր Արզումանյանը պարզապես ծառայում է պետությանը
Նախկին ՀՀՇ-ական Ալեքսանդր Արզումանյանի դեսպան նշանակվելը ՀԱԿ-ն ու նրա համակիրները դրական չեն ընդունել: ՀԱԿ-ի ֆեյսբուքյան համակիրները քննադատել են Ալեքսանդր Արզումանյանին, հիշեցրել նրա կենսագրությունը, մարտի 1-ի դեպքերը: Բանն այն է, որ Ալեքսանդր Արզումանյանը 2008-ին ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին էր և պայքարում էր իշխանության դեմ: «Իրավունք»-ը ՀՀՇ-ի անդամ Հովհաննես Իգիթյանից հետաքրքրվել է՝ ինչպես է վերբերվում այդ քննադատություններին: «Անհեթեթ եմ համարում այդ քննադատությունները՝ հատկապես ՀԱԿ-ի կողմից: Ես չգիտեմ՝ ինչու է ՀԱԿ-ը քննադատում Ալեքսանդր Արզումանյանին: Նա ոչ ՀԱԿ-ի հետ կապ ունի, ու ոչ էլ... ինչո՞վ է նա խանգարում ՀԱԿ-ին», - ասել է Հովհաննես Իգիթյանը: Թերթի դիտարկմանը, թե քննադատում են «ճամբարափոխ լինելու» համար: Ժամանակին նա իշխանության դեմ էր, այսօր իշխանության կողքին է, Իգիթյանն արձագանքել է. «Մեկն էլ լիներ, նրանց քննադատեր: Բայց Ալեքսանդր Արզումանյանը ՀԱԿ-ին չի քննադատում: Ես Արզումանյանին ճանաչում եմ 30 տարի, երբեք չի փոխել իր գաղափարախոսությունը: Ալեքսանդր Արզումանյանն իշխանության կողքին չէ: Նա պարզապես ծառայում է պետությանը և ճամբարափոխ չի եղել»:
