Նախկին պատգամավորն ասպիրանտուրա է ընդունվում. իսկ պաշտոնը կսպասի՞
«Իրավունք»-ը գրում է.Նախկին ՀՀԿ-ական պատգամավորները, ըստ տեղեկությունների, պետք է պաշտոններ ստանային գործադիր մարմիններում: ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանն օրեր առաջ նշանակվեց ԿԳ փոխնախարար: Նշանակման իր հերթին է սպասում նաեւ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Ըստ տեղեկությունների՝ նաեւ եւս կաշխատի գործադիր մարմնում: «Իրավունքը» նրանից հետաքրքրվեց՝ հստակ ժամկետ կա՞, թե երբ է օրենսդիր մարմնի նախկին անդամը աշխատելու գործադիր մարմնում: «Որեւէ ժամկետ չեն ասել: Ոչինչ չի ուշանում: Ամեն ինչ հունով գնում է»,-ասաց ՀՀԿ-ականը: Թե կոնկրետ ինչ պաշտոն է ստանալու կառավարությունում Հովհաննես Սահակյանը, նախկին պատգամավորը չմանրամասնեց: Անգամ ժամկետների մասին խուսափեց խոսել: «Նշանակումը կլինի՝ կիմանաք: Թիմը եւ թիմի ղեկավարը որտեղ որոշի, որ մեր ուժերը պետք է ի նպաստ ներդնենք, այդպես էլ կլինի»,-փակագծերը համառորեն չբացեց ՀՀԿ-ականը: Ի դեպ, նախկին պատգամավորը զբաղվում է գիտությամբ եւ ասպիրանտուրա ընդունվելու հարցերն է կարգավորում: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
