Ինչ է սպասվում Սևանին

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափերի կազմակերպման մասին կառավարության որոշման նախագիծը: Քաղաքացիների համար մատչելի և որակյալ հանգստի կազմակերպման անհրաժեշտությունը հաշվի առնելով՝ առաջարկվում է ստեղծել և կահավորել չորս նոր հանրային լողափ` Լճափ, Շողակաթ, Գավառ և Մարտունի համայնքներին կից։

Ներկայումս գոյություն ունի ութ հանրային լողափ՝ Սևանի քաղաքային երկու և Թերակղզու, Դրախտիկի, Լճաշենի, Ծովազարդի, Նորատուսի, Ծովագյուղի հանրային լողափերը: Ստեղծված 8 հանրային լողափերից լողափնյա պարագաներով (պառկելաթոռներ, հովանոցներ, զուգարաններ, խաղահրապարակներ, նստարաններ ավտոկայանատեղիներ, հանդերձարաններ, բուժկետ, փրկարարական կետ) կահավորված են միայն 3-ը:

Նշվում է, որ հանգստի սեզոնին տարեկան կտրվածքով այդ լողափերում իր հանգիստն է անցկացնում մինչև 90 000 քաղաքացի։ Գործող հանրային լողափերը գտնվում են Սևան քաղաքի հարակից լողափերում և այդ լողափերից հիմնականում օգտվում են Սևան համայնքից և Երևանից հանգստի մեկնած այցելուները: Մարզի տարածքի հավասարաչափ զարգացման և հանրապետության այլ մարզերից (Տավուշ, Լոռի, Վայք, Սյունիք) այցելուների համար անհրաժեշտ է կահավորել ինչպես չգործող հանրային լողափերը, այնպես էլ ստեղծել և կահավորել հանրային չորս նոր լողափ՝ Լճափ, Շողակաթ, Գավառ և Մարտունի համայնքներին կից։

Արդյունքում նախատեսվում է ունենալ կահավորված, գրավիչ ծառայություններ մատուցող նոր հանրային լողափեր Սևանա լճի առափնյա չորս տարբեր հատվածներում, ինչպես նաև լճի ափին հանրության բոլոր շերտերին հասանելի հանգստի հնարավորություն, անվճար ծառայություններ՝ մուտք լողափ, հանդերձարաններ, հանրային սանհանգույցներ, շվաքարաններ, բուժկետ, փրկարարական ծառայություն, երեխաների համար խաղահրապարակներ, աղբահանության պատշաճ կազմակերպում և մաքրման կայանների առկայություն, ենթադրվում են նաև հեռանկարային ներդրումային ծրագրեր և հավել յալ աշխատատեղերի ստեղծում:

Նախարարությունն ընդգծում է, որ նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի ՀՀ քաղաքացիների և օտարերկրյա հյուրերի համար ստեղծել մատչելի և որակյալ հանգստի պայմաններ: Նախագծի ընդունմամբ պետբյուջեում ծախսերի կամ եկամուտների փոփոխություններ չեն սպասվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 424 անգամ
Լրահոս
Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման Միայն ու միայն անվտանգ վերադարձ․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասն բացատրեց (video) Սա ոչ թե հուսալքության նշան է, այլ նույն սխալները չկրկնելու հրամայականի անհրաժեշտ գիտակցում Իրանը երկու պայման է դրել ԱՄՆ-ի առաջ․ ամեն ինչ վերջանալու է․ Հայկ Նահապետյան (video) Իշխանությունները ակնհայտ քաղաքական որոշմամբ սահմանափակեցին Գարեգին Բ-ի հովվապետական պարտավորությունը Պարոն Թոխատյա՛ն, էդ «ահաբեկչին» չի կարելի համեմատել․ Անժելա Թովմասյան (video) IDF ուժերը հայտնաբերել են «Ու՞ր է ստեղ տղամարդկությունդ, այ Ալիևի «տասովշիկ» »․ Արման Թաթոյան (video) Սրբազանը բանտում է, իսկ նրա և շարժման ակտիվիստների նկատմամբ հարուցված գործը վաղուց արդեն փլվել է. պատգամավոր Նիկո՛լ, դու չգիտե՞ս՝ Աստված էդ մատդ ինչ է անելու․ քաղաքացի (video) Սա միակ բանն է, որ կարող եմ ասել այս հարցով․ Պեսկով Իրանը հերքել է տեղեկությունները «Էս անդաստիարակին անջատեք». Արամ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանին (video) Իրաքը դեմ է արտահայտվել Ժողովու՛րդ, պատերազմ չի լինելու․ դրա համար պետք է Նիկոլին հեռացնենք․ Հայկ Նահապետյան (video) «Հեզբոլլահը» հարձակվել է իսրայելական բազայի վրա Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը «19th Agzamov Memorial»-ի առաջատարներից է ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել Արցախի ֆոնին նկարված արցախցիներին․ Ռոման Երիցյան (video) «Լա՛վ լսեք Փաշինյանի հանցագործությունը»․ Արծվիկ Մինասյանը՝ Սրբուհի Գալյանին (video) Փաշինյանը փորձում է Կարապետյանին ու ընդդիմադիր ուժերին ճակատային «լեզվակռվի» մեջ ներքաշել․ քաղաքագետ Ոսկու գինը կտրուկ անկում է գրանցել Մասյացոտնի թեմը հրավիրում է Մեծ Պահքի հոգևոր ճամփորդության վերջին միասնական ժամերգությանը ՀՀ-ն Ադրբեջանին ենթակա տարածք են սարքում․ Ալիևը կորոշի, թե ինչ սահմաններ կունենանք, ինչ կաթողիկոս #ՈՒՂԻՂ․ Նիկոլը 55 մլն դոլար է թալանել ընտրություններից․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Լճաշենում բախվել են «Toyota»-ն ու «Opel»-ը. վերջինը հայտնվել է փոսում. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am