Ինչո՞ւ Փաշինյանի ասած «բռնելու եմ շինեմ»-ը ՀՌՀ-ն չնկատեց․ Հարություն Հարությունյան․ 168․am

168.am-ը գրում է․ Մարտի 24-ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրեց, որ ս/թ փետրվարի 20-ին «Հայլուր կիրակի» թողարկման ժամանակ ժուռնալիստիկայի գեղարվեստական-հրապարակախոսական ժանրի, պամֆլետ ոճով ռեպորտաժը ՀՌՀ-ի կողմից դիտվել է անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդում, և հենց նույն օրը «5-րդ ալիքի» նկատմամբ ՀՌՀ-ն կիրառել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով՝ 400 000 դրամ:

Իր ռեպորտաժի մեջ «5-րդ ալիքն» օգտվել էր Oragir.news-ի հրապարակումից:

«Ժողովրդավարության բարձրագույն լիգայում խաղացող երկրի վերահսկիչ մարմնի արժանի որոշում: Մենք, իհարկե, կվիճարկենք որոշումը և կանցնենք բոլոր ատյաններով:

Դա էլ մեր որոշումն է: Սկսվում է նոր՝ «խաղաղության դարաշրջան»,- գրել էր Հարություն Հարությունյանը՝ մեկնաբանությունների դաշտում տեղադրելով նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) որոշման հղումը:

Հիշեցնենք, որ Oragir.news-ը ընդամենը ոստիկանությունից փորձել էր ճշտել, թե Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց մասին արտահայտվելիս քաղաքացիներն ի՞նչ մակդիրներ կարող են օգտագործել, որ համ իրենց սիրտը թեթևանա, համ էլ Ոստիկանությունը դրանք չհամարի «ծանր վիրավորանք», չնախապատրաստի նյութեր և քրեական գործեր չհարուցի։
«5-րդ ալիքը» վարչական վարույթի հարուցման մասին ծանուցումը ստացել է փետրվարի 28-ին և հաջորդն օրն իսկ պատասխանել, որ ինչ վերաբերում է Արձանագրության և ծանուցման մեջ մեջբերված բառերին, ապա հարկ են համարում հատուկ նշել, որ նշյալ բառերը որևէ կերպ չեն հնչեցվել և/կամ արտաբերվել լրագրողի կողմից: Ավելին, նշյալ բառերը տեղ են գտել oragir.news լրատվականի կողմից ՀՀ Ոստիկանությանը հասցեագրված հարցմանն ի պատասխան ՀՀ Ոստիկանության կողմից տրված պաշտոնական պարզաբանման շրջանակներում: ՀՀ Ոստիկանության կողմից տրված պաշտոնական պարզաբանումը չի փոփոխվել, չի խմբագրվել, դրա բովանդակությունը որևէ կերպ չի խեղաթյուրվել, ավելին՝ բոլոր անհրաժեշտ ռեկվիզիտները պահպանվել են: Ստացվում է, եթերի ընթացքում երբևէ չեն հնչեցվել ցենզուրայից դուրս արտահայտություններ, դրանք՝ հանդիսանալով ՀՀ Ոստիկանության պաշտոնական պարզաբանումները, պարզապես մեկ կարճ դրվագով հպանցիկ ցուցադրվել են եթերի ընթացքում:
168.am-ը Հարություն Հարությունյանի հետ զրուցել էր հենց վարչական վարույթի հարուցման հաջորդ օրը՝ մարտի 25-ին:

Վերջինս նախ նկատեց՝ ՀՌՀ-ի մոնիթորինգի հանձնաժողովի դիտարկումն ամբողջովին դիտարկվում է այն գործառույթների մեջ, որոնք գտնվում են ՀՌՀ տիրույթում:

«Իրենք կարող են գրել, մենք պատասխանենք, մոնիթորինգի հանձնաժողովը համարի, որ մեր պատասխանը հիմնավոր է, և անցնեն առաջ: Մենք պատասխանել ենք ՀՌՀ-ին, որի համար մենք հրավիրել ենք էթիկայի հանձնաժողովի նիստ: Ի դեպ, մեր հեռուստաընկերությունը միակն է, որ ունի մեր կողմից ստեղծված էթիկայի հանձնաժողովը»,- ասաց Հարություն Հարությունյանը:

Ըստ նրա՝ նիստի ընթացքում իր դիրքորոշումը եղել է այնպիսին, որ եթե ռեպորտաժի մեջ կա փոքր բացթողում էկրանից համակարգիչի մոնիթոր անցման ընթացքում, ու խնդրահարույց բառերը իրենք չենք ստվերել, պատասխանատուները պետք է պատասխանատվության կանչվեն:

«Մենք ռեժիսորին և ռեպորտաժը մոնտաժողին բանավոր նկատողություն ենք հայտարարել, և էթիկայի հանձնաժողովը, համարելով, որ նկատողությունը բավարար է, հարցի քննարկումը սպառել է՝ գոհունակություն հայտնելով, որ հեռուստաընկերությունն ուշադիր է իր արտադրանքի նկատմամբ և պահում է էթիկայի նորմերը»,- ասաց ՀԸ տնօրենը՝ շեշտելով, որ ՀՌՀ-ին են ուղարկել նաև էթիկայի հանձնաժողովի արձանագրությունը:

Վերջինս տրամադրեց նաև էթիկայի հանձնաժողովի նիստի արձանագրությունը, հանձնաժողովի անդամների ելույթները, նրանց դիտարկումները:

«Բայց մինչև նիստը նշանակվելը ՀՌՀ-ն հաջորդ օրն իսկ նշանակում է վարչական նիստ, որի նպատակը պարզ է բոլորին: ՀՌՀ-ում շատ լավ գիտեն, որ «5-րդ ալիքը» բարեխիղճ գործընկեր է, ու հաճախ չենք էլ սպասում էթիկայի հանձնաժողովի նիստին ու միանգամից տույժ ենք նշանակում»,- ասաց Հարություն Հարությունյանը:

Նրա խոսքով՝ իրենց համար ամենավիրավորականն այն է, որ իրենց համարել են մանկահասակ երեխաների հոգեկան վիճակի վրա ազդող:

«Այսինքն՝ մեզ մեղադրում են եթերի ոչ ճիշտ ժամանակահատվածում էրոտիկ ժանրի հաղորդում հեռարձակելու մեջ, դրանով մեղադրելով մեզ մանկապղծության մեջ, ինչի մասին նաև ՀՌՀ նիստում եմ ասել: Իրենք փորձում էին հակադարձել, թե մանկապղծությունն այլ բան է, բայց չէ՞ որ մանկապղծությունը միայն ֆիզիկական չէ, որ լինում է: Մենք այն հեռուստատեսությունն ենք, որ բոլոր մուլտերը թարգմանում ենք հայերեն, նույնիսկ մանկական հաղորդում ունենք, որն ուղեկցվում է սուրդոթարգմանությամբ»,- ասա ՀԸ տնօրենը:

Հարություն Հարությունյանը նկատեց՝ ինքը մանկական դաստիարակչական բնույթի գրքի հեղինակ է, որը տպագրվել է Ժնևում, Երևանում նույնպես մանկական գիրք է հեղինակել, այդքան ուշադիր է երեխաների նկատմամբ, ու իրեն մեղադրում են երեխաների հոգեկան վիճակի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ:

Ըստ նրա՝ ՀՌՀ-ում ողջ քննարկումն ընթանում էր այն ուղղությամբ, որ իրենց հեռուստաընկերության լուրերի թողարկումները վատն են, տագնապահարույց են, և անհասկանալի էր, թե դա ինչ կապ ուներ իրենց քննարկման առարկայի հետ:

«Օրինակ, մեզ հարց են տալիս՝ ինչո՞ւ եք ասում, որ 6 ադրբեջանցի տուն է գնել Հայաստանում: Պատասխանում եմ՝ մենք չենք ասում, Կադաստրն է ասել, մենք էլ փաստն ենք արձանագրել: Կամ՝ ինչո՞ւ եք ասում, որ Նոր Շեն համայնքում թշնամին եկել, մոտեցել է գյուղին: Դուք այնպիսի բաներ եք ասում, որ ուզում ենք մեր իրերը հավաքել ու հեռանալ երկրից: Ասում եմ՝ Նոր Շենում բայց թշնամին առաջ է եկել, պատասխանում են՝ հա, մի կին եք գտել, մի բան ասել է, գնայիք, տեղում նայեիք: Արձագանքում եմ՝ մեր լրագրողը տեղում է նկարել, և մանիպուլյացիա անողը մենք չենք, այլ Պաշտպանության նախարարությունը, և ՄԻՊ-ը իր հայտարարությամբ ևս փաստել է, որ մեր հայտնած լուրը համապատասխանում է իրականությանը»,- իրավիճակը ներկայացրեց Հարություն Հարությունյանը:

Վերջինս նկատեց՝ երբ ինքն ասել է, որ ՀՌՀ անդամները խառնվում են իր խմբագրական գործունեությանը, նրանք պատասխանել են՝ մենք ուղղակի ենք ասում, հո դրա համար տույժ չե՞նք նշանակում:

«Ամեն ինչ մատնանշում էր, որ ՀՌՀ-ն լարված է «5-րդ ալիքի դեմ», և վերջապես մի սողանցք էին գտել, ինչից կարելի էր կառչել»,- ասաց հեռուստաընկերության տնօրենը:

Հարություն Հարությունյանը նշեց՝ ՀՌՀ որոշումը բողոքարկելու են, անհրաժեշտության դեպքում կհասնեն մինչև Եվրոդատարան:

«Եթե ագամ ռեպորտաժում խնդրահարույց էթիկական նկատառումներ էլ կան, դա հաստատ վարչական վարույթ հարուցելու հարց չէր: Ես այս մասին ՀՌՀ-ում եմ էլ եմ ասել: Իսկ ի՞նչ կարծիքի են այդ նույն՝ ՀՌՀ-ի վարչությունները, երբ երկրի ղեկավարի դեմքով քաշած օղու թաքնված գովազդ էր անում, և այն ուզած-չուզած հեռարձակվում էր եթերում, կամ արդյո՞ք նորմալ է «դրանց բռնելու եմ շինեմ» կամ «թափ կտամ, եթե պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ» արտահայտությունները: Միայն չասեք, թե դրանք քաղաքական ենթատեքստով են ասված և ոչ մի արտառոց բան չկա: Ախր չի կարելի այդքան կտրված լինել իրականությունից, չէ՞ որ հենց իրենց՝ քաղաքական էլիտաների վարքն է անմիջականորեն ազդում մյուսների գիտակցության վրա, և այդ՝ նմանատիպ վարքն է բերում հանգեցնում ահա, այսպիսի վարչական վարույթների»,- ասաց Հարություն Հարությունյանը:

168.am-ի հետ զրույցում «5-րդ ալիքի» ներկայացուցիչ Իրմա Ճաղարյանը նույնպես նշեց՝ իր վստահորդ կազմակերպությունը հանդիսանում է նյութի երրորդային վերահեռարձակող: Մասնավորապես, տեղեկությունը տարածվել է ի սկզբանե լրատվամիջոցներով և Ֆեյսբուք սոցիալական ցանցով, որից հետո նոր՝ որպես փաստ, վերահեռարձակվել լրատվամիջոցով, ընդ որում, Ֆեյսբուք սոցիալական կայքն ավելի լայն հասանելիություն ունի անչափահասների շրջանում, քան լրատվականը, որին չափահասները հիմնականում չեն հետևում:

«Վարչական մարմնի կողմից չի պահպանվել հավասարության սկզբունքը, և խախտվել է կամայականության արգելքի սկզբունքն այնքանով, որքանով որ նախընտրական քարոզարշավի ժամանակ, դրանից հետո երկրի վարչապետի կողմից հանրայնորեն հնչեցված «բռնելու եմ շինեմ», «եթե պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ» և այլ կարգի նման ոճի գռեհիկ արտահայտությունները լայնորեն տարածվել էին մի շարք հեռուստաընկերություններով, և դրա վերաբերյալ որևէ դիրքորոշում ՀՌՀ կողմից չի հնչեցվել:

Ցանկացած նորմ, այդ թվում՝ նաև պատասխանատվություն ենթադրող, ունի իր նպատակները: Եթե մենք խոսում ենք նշված նորմի նպատակների մասին, ապա ակնհայտ է, որ այն ուղղված է անչափահասներին որոշակի տեղեկությունների հասանելի չդարձնելուն, մինչդեռ մեր փաստարկն առ այն, որ դա արդեն իսկ սոցիալական ցանցերով և էլեկտրոնային լրատվամիջոցներով ավելի լայն հասանելիության է արժանացել, արձագանքի չարժանացավ»,- ասաց Իրմա Ճաղարյանը:

դիտվել է 518 անգամ
Լրահոս
Մենք ակնկալում ենք ԱՄՆ-ի արձագանքը ռուսական հարվшծների հետ կապված․ Զելենսկի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Սարգսյանի գործով դրսևորվում են դրվագներ, որոնք խնդիր ունեն ոչ միայն օրենքի, այլև բարոյականության հետ Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Արտակ Զաքարյան Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է Սպասվում են տեղումներ Սանկտ Պետերբուրգում կալանավորվել է 9-ամյա տղայի սպանության մեջ մեղադրվողը Խանջյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել․ տուժածներ կան ՔՊ-ում, հունիսի 7-ին ընդառաջ, մեկնարկել է «ներքին քարոզարշավը». «Ժողովուրդ» Լավ եմ արել. ինչպես է Վրթանես Սրբազանը ուրանում Վեհափառ Հայրապետին. «Իրավունք» «Եթե ուզում եք պաշտոնավարել, ուրեմն՝ տեղներիցդ շարժվեք». Փաշինյան. «Իրավունք» ՔՊ նախընտրական ընտրությունները կայանալու է ՔՊ կենտրոնական գրասենյակում․ «Հրապարակ» Վենսի այցն ունի պետական գաղտնիքի կոմպոնենտ. «Իրավունք» Ընդդիմադիրները ՔՊ-ականների հետ գործուղումներից ամաչում են․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանը Մոսկվա այցից առաջ «զադնի է դրել». «Հրապարակ» Վտանգավոր փոփոխություններ են նախատեսվում. «Հրապարակ» ՊԵԿ ՆԱՎ-ի պետը հարցաքննվել է. բացառիկ. «Ժողովուրդ» ՔՊ-ում, հունիսի 7-ին ընդառաջ, մեկնարկել է «ներքին քարոզարշավը». «Ժողովուրդ» Անամոթությունը կարող է դառնալ ազգային ողբերգության պատճառ․ այսօր մենք դա՛ ենք ապրում․ Հասրաթյան Քադաֆիի որդին սպանվել է իր տան բակում Արման դու չե՞ս ամաչում, երբ խոսում ես հալածանքներից… . Տեր Զարեհ Աշուրյանը՝ կարգալույծ Արման Սարոյանին Այս հայտարարությունը պետք է ընկալել որպես Բաքվի կողմից փոխանցվող համակարգված քաղաքական ազդակ․ Սուրենյանց Բագրատ Սրբազանը նամակ է փոխանցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Расследование Сената США обнаруживает, что значительная часть детей элиты Исламской Республики Иран живет в гостях у «Большого Сатаны» ՀՀ իշխանությունները ամեն գնով փորձում են թաքցնել Ադրբեջանի հանցանքները, ես չե՛մ լռելու․ Թաթոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am