Պետական պարտքի անհայտ ճակատագիրը․ հայտնի է միայն, որ այն կավելանա, արտաքին ճակատում նոր տապալում ունենք

 

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, որ 2021թ. մենք ամփոփել ենք պետական պարտքի 4 տրիլիոն, 210 միլիարդ դրամ  ցուցանիշով, որը ՀՆԱ-ի նկատմամբ կազմել է 60,3 տոկոս։ Կառավարության արտաքին պարտքը կազմել է 2 տրիլիոն 972 միլիարդ դրամ, ներքին պարտքը՝ 1 տրիլիոն 237 միլիարդ դրամ:
Դոլարային արտահայտությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 9 մլրդ 226 մլն ԱՄՆ դոլար։
2021 թվականին պետական պարտքն աճել է 1 մլրդ 257 մլն դոլարով կամ 15.8%-ով։ Պարտքն աճել է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ֆինանսական աղբյուրների հաշվին։ Ընդ որում, ներքին պարտքն ավելի արագ և ավելի մեծ չափով է աճել, քան արտաքինը։

Նախարարը չի թաքցրել, որ 2022 թվականին պարտքի բեռը կշարունակի աճել, քանի որ մակրոտնտեսական կայունության տեսանկյունից պարտքի կառավարումը դարձել է ամենազգայուն հարցերից մեկը:
Ֆինանսների նախարարի խոսքով՝ ստեղծված իրավիճակում, երբ մակրոտնտեսական անորոշությունները շատ են, Հայաստանի տնտեսությունը կարող է շեղվել նախապես կանխատեսված տնտեսական ակտիվության և աճի ցուցանիշներից: Եթե այդ բացասական ազդեցությունը երկար տևի, ապա տարին կավարտվի կանխատեսվածից ցածր եկամուտների հավաքագրմամբ։ Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցներ կներգրավվեն 2022 թվականի բյուջեով պլանավորված ծախսերն ամբողջությամբ իրականացնելու համար։
«Հարկային եկամուտների նվազման դեպքում ծախսերը չեն կրճատվի,- հայտարարել է ֆինանսների նախարարը։ Իսկ ծախսերը չկրճատելու դեպքում նոր պարտքի ներգրավումը կդառնա անխուսափելի։ «Մենք չենք պատրաստվում և չենք կարծում, որ պարտքը կարելի է անկառավարելի ձևով ավելացնել։ Պարտք պետք է վերցնել միայն, երբ դրա անհրաժեշտությունը հստակ է և վերադարձման կարողություններն առկա են։ Մենք պետք է միշտ մեր հնարավորությունները համադրենք պարտքի ներգրավման որոշումների հետ, որոնք մեր ընթացիկ անելիքներին են վերաբերում»,- նշել է Տիգրան Խաչատրյանը։ Բայց նա նաև ասել է, թե մենք առաջիկա տարիներին անհրաժեշտություն ենք ունենալու ներգրավել փոխառու միջոցներ, որովհետև դրանք շատ դեպքերում արտոնյալ, զարգացման ծրագրերին ուղղվող ֆինանսական միջոցներն են, որոնք պետք է հնարավորություն տան ներդրումներ կատարել ենթակառուցվածքներում և բարձրացնել տնտեսական աճի պոտենցիալը:
Իրականում Տիգրան Խաչատրյանի հայտարարության մեջ նկատելի հակասություն կա․ նա մի կողմից մտավախություն ունի, թե բյուջետային մուտքերի հավաքագրումը հարցականի տակ է, հնարավոր է՝ պլանավորված մուտքերը չապահովենք, մյուս կողմից էլ պնդում է, թե վարկ ենք վերցնում, որ տնտեսական աճ ապահովենք։ Միաժամանակ նա շատ հստակ ակնարկում է, թե պարտքը չի կարելի է անկառավարելի ձևով ավելացնել։
Ըստ էության նախարարն ինքն էլ հստակ չգիտի, թե ինչ ճակատագիր կունենա պետական պարտքը և այն ինչքանով կավելանա։ Փաստ է, որ մենք արդեն հատել ենք պարտքի թույլատրելի շեմը, և նոր պարտքերն ավելացնելու են անհուսալիության աստիճանը։
Ի դեպ, նախօրեին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը կիսով չափ նվազեցնում է Հայաստանին տրամադրվող օգնությունը, իսկ Արցախին ընդհանարպես աջակցություն չի տրվելու։
2022 թվականի ֆինանսական տարվա համար Հայաստանին նախատեսվում է հատկացնել ընդամենը 24 մլն դոլար, որը 21 մլն դոլարով ավելի քիչ է, քան այն գումարը, որը նախատեսված էր մի քանի շաբաթ առաջ Կոնգրեսի ու ու նախագահ Բայդենի կողմից հավանության արժանացած նախագծով ։ Միաժամանակ Բայդենի հրապարակած նոր նախագծում Ադրբեջանի համար նախատեսված է ավելի քան 164 մլն դոլար ռազմական օգնություն ։ Այսպիսով արտաքին ճակատում արձանգրում ենք նոր հերթական տապալումը, բայց սա արդեն այլ  նյութի թեմա է։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 1176 անգամ
Լրահոս
Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am