Մոսկվա-Բաքու նոր բախում՝ արցախյան ճակատում

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահների պաշտոնական տելեգրամյան ալիքն երեկ ուշագրավ հայտարարություն հրապարկվեց. «Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որոշել է խաղաղապահների ռեզերվներից հավելյալ ուժեր առաջ քաշել՝ ադրբեջանական զորքերի հետագա առաջխաղացումը արգելափակելու համար»:

Հայտարարությամբ նաև հիշեցվում էր, որ մարտի 24-ին ադրբեջանական զինուժը հատել է շփման գիծը՝ Փարուխ բնակավայրի ավերակների տարածքում, որով խախտել է եռակողմ հայտարարության 1-ին կետը։ Հայտարարությամբ արձանագրվում է. «Ներկայումս բնակավայրը գտնվում է ռուս խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո»:

Մարտի 28-29-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված՝ մարման որոշակի դրական միտմամբ, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Սակայն ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում: Իսկ Արցախի զինված ուժերը շարունակում են պաշտպանական դիրքերի ամրացման ու թշնամու զսպման լրացուցիչ միջոցառումների կատարումը: Շարունակական աշխատանքներ են տարվում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ նպատակաուղղված ադրբեջանական հնարավոր սադրանքների կանխմանը և ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն:

Արցախից ստացվում են տարբեր անհանգստացնող տեղեկություններ այն մասին, որ Արցախի շուրջ լարվածությունը մեծանում է: Մի քանի տելեգրամյան ալիքներ հայտնում են, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հեռանում զբաղեցրած դիրքերից, այլև նոր կուտակումներ կան: Արցախից հայտնում են, որ պատկան մարմինները բոլոր հնարավոր մեխանիզմներով հետևում են իրադրությանն ու ադրբեջանական կողմի գործողություններին:

Իսկ Մոսկվայից կոչ են անում՝ պահպանել պայմանավորվածությունները: Այս պահին գլխավորը պայմանավորվածությունների իրականացման ապահովումն է, երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, լրագրողների խնդրանքով, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը։ Հարցին, թե ինչպե՞ս են Կրեմլում վերաբերում ռուսական խաղաղապահ անձնակազմի թվի ավելացման կոչերին, Պեսկովը պատասխանել է․ «Այդ հարցը պետք է մեր զինվորականներին հարցնել։ Նրանք կապի մեջ են և՛ ադրբեջանական, և՛ հայկական կողմի հետ»։

Իսկ այսօր ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն նշել է, թե Ռուսաստանը հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը կավարտվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրով: «Մենք մեծ հույս ունենք, որ այս իրավիճակը կավարտվի խաղաղության պայմանագրով, մենք անկեղծորեն ցանկանում ենք դա»,- ասել է Մատվիենկոն՝ մեկնաբանելով Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի և ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հնարավոր խաղաղության պայմանագրի վերաբերյալ:

Մինչդեռ, ադրբեջանական կողմից արդեն սկսել են ռազմատենչ հայտարարություններ սկսել, սակայն դա չեն նկատում: Մոսկվան ու Բաքուն արդեն ռազմավարական դաշնակիցներ են, համաձայնագիր են ստորագրել, և եթե 44-օրյա պատերազմի ժամանակ Մոսկվան, այսպես ասած՝ չեզոք դիրքում էր հանդես գալիս՝ որպես «հաշտեցնող» կողմ, ապա ի՞նչ կլինի, եթե Բաքուն նոր հարձակում կազմակերպի Արցախի ուղղությամբ՝ ինչպիսի՞ն է լինելու Մոսկվայի ռեակցիան...

Արդեն իսկ պարզ է, որ հնչելու են նորանոր կոչեր՝ «խաղաղության համաձայնագիր ստորագրեք», «սահմանազատում իրականացրեք», «ճանաչեք միմյանց տարածքային ամբողջականությունը», այսինքն՝ մոռացեք Լեռնային Ղարաբաղը:

Վերջին օրերին, ի դեպ, Ադրբեջանի ՊՆ-ն՝ ջղաձիգ Ռուսաստանի ՊՆ-ի հայտարարությունից, պահանջեց մոռանալ Լեռնային Ղարաբաղը և չգործածել այդ արտահայտությունը:

Ի դեպ, ռուս-ադրբեջանական որոշակի լարվածության արտահայտություն կարելի է համարել երեկ ստացված մեկ այլ տեղեկություն: Պարզվում է, Ադրբեջանի կառավարությունը դիտարկում է երկրում որոշ ռուսաստանյան կայքերի արգելափակման հնարավորությունը, որոնք «Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ տեղեկատվություն են տարածում», ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել էր Թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը։

Ռուս-ադրբեջանական լարվածության որոշակի ա՞ճ է սա, թե՞ Մոսկվա-Բաքու համատեղ ծրագիր՝ վերջակետ դնելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հնարավոր հստակեցման ու ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շանսերի ուղղությամբ աշխատանքները, ցույց կտա ժամանակը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6807 անգամ
Լրահոս
Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am