Հ.Թամամյանի՝ «Մարտի 1»-ի մասով հարուցված քրգործը կարճելու գործընթացն ուշագրավ իրավիճակում է տեղի ունեցել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի՝ «Մարտի 1»-ի մասով հարուցված քրեական գործը կարճելու գործընթացը բավականին ուշագրավ իրավիճակում է տեղի ունեցել: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նա Կոմիտեում ասել է, որ չի ընդունում մեղադրանքը, բայց. «այնպիսի վիճակի եք հասցրել, որ այլ ելք չկա. կարճեք, պրծնենք»: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի՝ «Մարտի 1»-ի մասով հարուցված քրեական գործը Հակակոռուպցիոն կոմիտեն կարճել է:

Հիշեցնենք, որ քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն տվել էր ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի, ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի պետի տեղակալ, օպերատիվ բաժնի պետ Արթուր Դաստակովի, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանի, ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի, քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի, ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի անունները` մատնանշելով, թե կոնկրետ ինչ գործառույթներ են վերջիններս իրականացրել: Եվ, ահա, վերոնշյալ պաշտոնյաներից ոմանք ընդունեցին իրենց մեղքը, եւ վաղեմության ժամկետի հիմքով նրանց նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվեց: Մասնավորապես, ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշիկ Աֆյանի մասով գործը կարճվել էր: Կարճվել է նաեւ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանի մասով գործը: Տեղեկությունը փորձեցինք պարզել Հակակոռուպցիոն կոմիտեից, որոնց պատասխանը ստանալուն պես կհրապարակենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 166 անգամ
Լրահոս
Միայն ու միայն անվտանգ վերադարձ․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասն բացատրեց (video) Սա ոչ թե հուսալքության նշան է, այլ նույն սխալները չկրկնելու հրամայականի անհրաժեշտ գիտակցում Իրանը երկու պայման է դրել ԱՄՆ-ի առաջ․ ամեն ինչ վերջանալու է․ Հայկ Նահապետյան (video) Իշխանությունները ակնհայտ քաղաքական որոշմամբ սահմանափակեցին Գարեգին Բ-ի հովվապետական պարտավորությունը Պարոն Թոխատյա՛ն, էդ «ահաբեկչին» չի կարելի համեմատել․ Անժելա Թովմասյան (video) IDF ուժերը հայտնաբերել են «Ու՞ր է ստեղ տղամարդկությունդ, այ Ալիևի «տասովշիկ» »․ Արման Թաթոյան (video) Սրբազանը բանտում է, իսկ նրա և շարժման ակտիվիստների նկատմամբ հարուցված գործը վաղուց արդեն փլվել է. պատգամավոր Նիկո՛լ, դու չգիտե՞ս՝ Աստված էդ մատդ ինչ է անելու․ քաղաքացի (video) Սա միակ բանն է, որ կարող եմ ասել այս հարցով․ Պեսկով Իրանը հերքել է տեղեկությունները «Էս անդաստիարակին անջատեք». Արամ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանին (video) Իրաքը դեմ է արտահայտվել Ժողովու՛րդ, պատերազմ չի լինելու․ դրա համար պետք է Նիկոլին հեռացնենք․ Հայկ Նահապետյան (video) «Հեզբոլլահը» հարձակվել է իսրայելական բազայի վրա Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը «19th Agzamov Memorial»-ի առաջատարներից է ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել Արցախի ֆոնին նկարված արցախցիներին․ Ռոման Երիցյան (video) «Լա՛վ լսեք Փաշինյանի հանցագործությունը»․ Արծվիկ Մինասյանը՝ Սրբուհի Գալյանին (video) Փաշինյանը փորձում է Կարապետյանին ու ընդդիմադիր ուժերին ճակատային «լեզվակռվի» մեջ ներքաշել․ քաղաքագետ Ոսկու գինը կտրուկ անկում է գրանցել Մասյացոտնի թեմը հրավիրում է Մեծ Պահքի հոգևոր ճամփորդության վերջին միասնական ժամերգությանը ՀՀ-ն Ադրբեջանին ենթակա տարածք են սարքում․ Ալիևը կորոշի, թե ինչ սահմաններ կունենանք, ինչ կաթողիկոս #ՈՒՂԻՂ․ Նիկոլը 55 մլն դոլար է թալանել ընտրություններից․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Լճաշենում բախվել են «Toyota»-ն ու «Opel»-ը. վերջինը հայտնվել է փոսում. կան վիրավորներ Ջերմաստիճանային ռեկորդներ են սահմանվել. ՄԱԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am