Բաց սադրանք՝ ընդդեմ Արցախում ՌԴ ներկայության. Պուտինը զիջեց Էրդողանին ուկրաինական հարցով

Երեկ երեկոյան Էրդողանն ու Պուտինը պայմանավորվել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հաջորդ հանդիպումը անցկացնել Ստամբուլում: Ինչո՞վ է այս նորությունը կարևոր այո օրերին...

Վերջին օրերին լարվել է իրավիճակը Արցախում, պաշտոնական Երևանը բաց տեքստով պատասխանատվությունը դրեց ռուսական կողմի վրա, փաստելով, որ Ադրբեջանի սադրիչ քայլերը Արցախում տեղի են ունենում ռուսական վերահսկողության ներքո տարածքներում:

Ի վերջո, ռուսական կողմն էլ արդեն արձանագրեց ադրբեջանական հարձակումն Արցախում, ընդ որում՝ բայրաքթարների կիրառման վերաբերյալ արձանագրմամբ: Ու երբ համացանցում քննարկվում է ռուս խաղաղապահների հարցը՝ ապագան, մնալո՞ւ են ԼՂ-ում, թե՞ Ադրբեջանի նպատակն է իրագործվում՝ հանել ռուսներին Արցախից, հանկարծ տեղեկատվություն է ստացվում, որ Պուտինը թուրքական կողմի ջանքերն է բավարարում մեկ այլ հարցում՝ ռուս-ուկրաինական ճակատում, բավարարելով՝ Անկարայի ամբիացիաները:

Երեկ երեկոյան տեղեկատվություն ստացվեց այն մասին, որ ադրբեջանական կողմը դուրս է բերել իր ստորաբաժանումները Փառուխից: Բանակցությունների արդյունքներով ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի տարածքից, նշվեց Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության վերաբերյալ Ռուսաստանի ՊՆ հաղորդման մեջ: Ասվում էր նաև, որ Ասկերանի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել. փոխհրաձգության արդյունքում յուրաքանչյուր կողմից վիրավորվել է երկու հոգի։ «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակը», - ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ իրադրությունը Աղդամին սահմանակից Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ գյուղերում կտրուկ սրվեց հինգշաբթի օրվանից, երբ ադրբեջանական զինուժը խախտեց շփման գիծը Փառուխի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով Պաշտպանության բանակի երեք զինծառայող զոհվեց։ Ըստ Արցախի՝ ադրբեջանական կողմը ևս ունեցել է զգալի կորուստներ, ինչը Բաքուն հերքում է։

Ասկերանի շրջանում իրադրության լարումից երեք օր անց Արցախի Անվտանգության խորհուրդը պաշտոնական գրությամբ դիմեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով ավելացնել ռուս խաղաղապահների թիվը։ 2020-ին՝ պատերազմից ավարտից անմիջապես հետո, Ղարաբաղում մոտ 2000 խաղաղապահ է տեղակայվել։

Մարտի 26-ին արդեն Ռուսաստանի ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց` ադրբեջանական կողմին կոչ անելով հետ քաշել զորքերը: Պաշտոնական Բաքուն հակադարձել է այդ հայտարարությանը՝ «ափսոսանք» հայտնելով, թե այն «միակողմանի է» և «իրականությանը չի համապատասխանում»:

Սակայն ադրբեջանական աղբյուրները երեկոյան շարունակում էին պնդել ՌԴ ՊՆ-ի տեղեկությունները՝ հայտնելով, թե ադրբեջանական զինուժը շարունակում է մնալ Քարագլուխ բարձունքում: Ի վերջո, երեկոյան Ադրբեջանի ՊՆ-ն էլ ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը որակեց որպես իրականությանը չհամապատասխանող՝ արձանագրելով, թե Փառուխում ադրբեջանական դիրքերի փոփոխություն տեղի չունեցել:

Նկատենք, որ Արցախի բնակիչների համար Փառուխ գյուղն անվտանգ կլինի, եթե ադրբեջանական զինուժը լքի նաև Քարագլուխ բարձունքը, այնինչ հակառակորդի ուժերը դեռ բարձունքում են, քանի որ այնտեղից նշանառության տակ են հայտնվել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ասկերան քաղաքը։

Մարտ 26-ին նաև հայտնի դարձավ, որ Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են ջանքեր գործադրել ԼՂ-ում ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցում հարցադրում է արել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին, հայտնեցին ՀՀ կառավարության լրատվական վարչությունից։

Պաշտոնական հաղորդագրությունից պարզ չի դառնում, թե ինչպես է արձագանքել Պուտինը Փաշինյանի այս առաջարկին։ Կառավարության հաղորդագրության մեջ շեշտվում է, որ Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակը, որը Հայաստանի վարչապետը գնահատել է լարված։ «Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են ջանքեր գործադրել ԼՂ-ում ստեղծված ճգնաժամային իրավիճակը կարգավորելու ուղղությամբ», - նշված է հաղորդագրությունում։

Կրեմլն անցյալ շաբաթ Հայաստանի վարչապետի ու Ռուսաստանի նախագահի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին չի հայտնել։ Պուտինի խոսնակը միայն լրագրողներին տեղեկացրել է, որ Ռուսաստանի նախագահը հինգշաբթի և ուրբաթ օրերին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետի հետ՝ տեղեկացնելով՝ քննարկվել է իրավիճակը Ղարաբաղում։ Հինգշաբթի օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին էլ հայկական կողմը չէր հայտնել։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5967 անգամ
Լրահոս
Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am