Աճող լարվածություն․ Ալիևը բացում է խաղաքարտերը

 ՌԴ ԱԳՆ-ն շաբաթ օրը հայտարարություն է տարածել՝ ծայրահեղ մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ՝ արձանագրելով, որ Բաքուն խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը։

«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության 2022թ․ մարտի 26-ի տեղեկատվական տեղեկագրում արձանագրված ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի զինված ներթափանցման և հրադադարի ռեժիմի խախտման փաստերը հակասում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին։ Մենք վճռական կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն և ապահովել ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների անշեղ կատարումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նույն օրվա ընթացքում ավելի վաղ հայտարարություն էր տարածել նաև ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։
«Մարտի 24-25-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և ստեղծել դիտակետ։
Bayraktar-TB 2 տիպի անօդաչու թռչող սարքից չորս հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների ստորաբաժանումներին Փառուխ բնակավայրի տարածքում։ Ներկայում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու և զորքերին իրենց ելման դիրքեր վերադարձնելու համար։ Ադրբեջանական կողմին զորքերը հետ տանելու կոչ է ուղարկվել։
Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորախումբը չորս երթուղիներով՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացրել։ Ընդհանուր առմամբ, 2020թ․ նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներա-սակրավորական խմբերը չպայթած ականներից և արկերից մաքրել են 2358,9 հեկտար տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1937 շենք, հայտնաբերել և վնասազերծել են 26 257 պայթուցիկ առարկա։ Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար անընդհատ փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- նշվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։

Այս հայտարարությանը Բաքուն շատ կոշտ է պատասխանել։ Մասնավորապես Բաքվի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետության ՊՆ-ն կոչ է անում Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ին ապահովել հայկական բանակի մնացորդների և հայկական անօրինական զինված կազմավորումների ամբողջական դուրսբերումը Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներից՝ եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան։ Ադրբեջանական կողմը առաջարկում է չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը՝ նշելով, թե ճիշտ տարբերակը «Ադրբեջանի տարածքների անվանումները»։
Ադրբեջանական հաղորդագրության մեջ նաև նշվում է, թե ռուս խաղաղապահները <<իր տարածքում>> ժամանակավորապես են կանգնած։ Ադրբեջանի ՊՆ-ն նաև նշել է, թե «ՌԴ ՊՆ հայտարարությունը հակասում է երկկողմ հարաբերությունների ոգուն և ռազմավարական փոխգործակցության փետրվարի 22-ի Հռչակագրին»։

Այս հայտարարությունից անմիջապես հետո Արցախում ռազմական դրության կարգավորումները խստացվեցին։ Նման իրավիճակում լարվածության թուլացում ակնկալելը իրատեսական չէ, թերևս հակառակը՝ ռազմական բախման խորացումը կարող է անգամ Մոսկվայի համար նոր ճակատի վերածվել, չնայած ուկրաինական պատերազմից օր առաջ Մոսկվայում կնքված ռուս-ադրբեջանական համաձայնագրին։ Ի դեպ, Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, թե իրենց համար ցանկալի կլիներ, եթե Ռուսաստանի դեմ նոր ճակատ բացվեր․ այդ կերպ ՌԴ ուշադրությունը իրենց հանդեպ կնվազեր։ Ուկրաինացի պաշտոնյան նշել է, թե  Վրաստանը և մյուս երկրները կարող են հենց հիմա լուծել իրենց տարածքային կորուստների վերականգնման հարցը։

Այս հորդորին կարծես թե առաջինը արձագանքել է Ալիևը՝ բացելով իր՝ մինչ այժմ  քողարկած խաղաքարտերը։ Իրադարձությունների հավանական զարգացումը ռազմական ճանապարհով կարող է դառնալ անխուսափելի։

 

 Հայկ  Դավթյան

 

դիտվել է 7206 անգամ
Լրահոս
Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am