«ԼՂ հակամարտությունը կարող է ցանկացած պահի բռնկվել». Նովրուզ Մամեդով
Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքականության հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը «ՌԻԱ Նովոստի» հետ զրույցում անդրադարձել է Արցախի հակամարտության և ռուս-ադրբեջանական հարաբերություններին: Մամեդովը հայտարարել է, որ չնայած 25 տարի է՝ Արցախի հակամարտությունը ձգվում է, այնուամենայնիվ, խնդիրը ներկայացվում է որպես «սառեցված հակամարտություն», որը կարող է ցանկացած պահի բռնկվել նոր ուժով: «Միջազգային միջնորդները թեև հանդես են գալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման օգտին, բայց, չգիտես ինչու, նախընտրում են գրավել միանշանակ դիրք: Մենք համանախագահող կողմերից, ինչպես նաև միջազգային հանրությունից ակնկալում ենք կոնկրետ քայլեր հակամարտության արդարացի լուծման համար: Այսօր ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ մեկ պատերազմով ոչինչ չի որոշվի: Քանի որ հակամարտությունը կծնի նոր հակամարտություն, և գերտերությունները դրանում ակտիվ մասնակցություն են ունենում»,- ասել է նա:
