Կարեն Անդրեասյանը դատավորներին հանցագործ է անվանում, այդ իր հայտարարության տակից դո՞ւրս է գալու․ դատավոր Ալեքսանդր Ազարյան

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Արդարադատության նախարարությունը դատավորի լիազորությունները դադարեցնելու նոր հիմք է մոգոնել, առաջարկում է անել դա, եթե «միջազգային դատարանի կողմից արձանագրվել է, որ վերջինս միտումնավոր կերպով խախտել է մարդու հիմնարար իրավունքները»:

Նորամուծությունը տեղ է գտել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծերում, որոնց վերաբերյալ, ինչպես հայտնի է, Վենետիկի հանձնաժողովը բացասական կարծիք է հայտնել: Մասնավորապես, նշել է, որ չի տեսնում առաջարկվող նախագծի անհրաժեշտությունը, «քանի որ ե՛ւ գործող, ե՛ւ շուտով ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքերով արդեն իսկ նախատեսված են կարգավորումներ, որոնք քրեական պատասխանատվություն են սահմանում ակնհայտ անարդար դատավճռի համար»:

Սա Փաշինյանի թիմի ամենաագրեսիվ օրինագծերից է, որը տարածվելու է բոլոր, այդ թվում նաեւ ՍԴ դատավորների վրա: Վատթարացնող օրենքին հետադարձ ուժ տալու, դատավորներից քաղաքական վրեժ լուծելու մտադրությունը կառավարության ներկայացուցիչները չեն էլ թաքցնում:

ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, հակադարձելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին, որն անգրագետ օրինագիծ համարեց նախաձեռնությունը, ասաց, որ այն «վերաբերում է քաղբանտարկյալներ դատած դատավորներին, ՄԻԵԴ-ի որոշումներով ապացուցված, ովքեր ապօրինություններ են թույլ տվել»։ «Այն դատավորները, որոնք ձեր թիմի իշխանության ժամանակ ՀՀ-ում դատել են քաղբանտարկյալներին, հաստատապես կկարողանան դուրս մղվել դատական համակարգից, եւ ձեր արշինով մյուսներին չափելը չի օգնի կասեցնել այս գործընթացը»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Փաստորեն, իշխանությունը չի թաքցնում, որ օրենքը վենդետայի գործիք է լինելու: «Կարեն Անդրեասյա՞նն է որակումը տալու, որ էս մեկը քաղբանտարկյալ է, էն մյուսը՝ ոչ: Ո՞վ է այդ բնորոշումը տալու»,- հարցնում է Դատավորների միության նախագահ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը:

Նա մեկն է այն դատավորներից, որ դիմել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին՝ հայտնելով, որ անթույլատրելի են համարում նախագիծը, որ այն հակասում է իրավական որոշակիության, օրենքի հետադարձ ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքին, որ այն կվտանգի դատավորների ու դատական համակարգի անկախությունը:

Ալեքսանդր Ազարյանը, ըստ էության, կրկնեց Վենետիկի հանձնաժողովի հիմնավորումը. «Միտումնավոր իրավունքի խախտումը, եթե իրավաբանորեն խոսենք, նշանակում է, որ ակնհայտրեն ու միտումնավոր սխալ դատական ակտ է կայացվել: Այդ դեպքում թող քրեական գործ հարուցեն: Լիազորությունների դադարեցումը ո՞րն է: Մենք հոդված ունենք նման արարքի համար՝ ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացնելը: Թող գործ հարուցեն եւ քննեն: Ի՞նչ է եղել, որ: ՄԻԵԴ-ում ՀՀ-ի դեմ կայացված վճիռներով դատական գործ ունեմ: Հորդորում եմ՝ ապօրինություն եմ անում միտումնավոր, քրեական գործ հարուցեք, տեսնեմ՝ տակից դո՞ւրս են գալու էդ քրեական գործի: Թող փորձեն»: Դատավորին մի քանի հարց տվեցինք:

- Այսպես թե այնպես, իրենք դատավորներին հետապնդումների ու ճնշումների են ենթարկում, ինչո՞ւ են ուզում մի հատ էլ օրենք ընդունել դրա համար, ո՞րն է նպատակը:

- Մարդիկ նպատակադրվել են իրենց թիրախավորած դատավորներից ազատվել: Իսկ իրենց թիրախավորած դատավորներն ամենաբարձր ռեյտինգներն են զբաղեցնում՝ ըստ փաստաբանների ռեյտինգների: Լավ, փաստաբաններին թողնենք մի կողմ, դատախազներից հարցրեք: Նրանք նույնը կասեն:

- Սովորական մարդիկ էլ են հիմա ուրախանում, որ այսօր դատավորներ կան, որոնք չեն ենթարկվում ճնշումներին:

- Այդ նույն դատավորները չեն ենթարկվել նաեւ նախորդ իշխանության ճնշումներին, այսպես ասած: Գուցե այդ ճնշումները նման կոպիտ ու բացահայտ չեն եղել, բայց եղել են, իհարկե, եղել են, ինչի՞ մասին է խոսքը: Հիմա մենք ասենք՝ չե՞ն եղել ճնշումներ: Դատական ակտ կայացնելուց հետո, առավել եւս արդարացման դատական ակտ կայացնելուց հետո, էլ չեմ ասում՝ վերաորակումներ, դատավորը ենթարկվում էր հանիրավի ճնշման, ինչ ասես որ այդ դատավորի մասին խոսում էին՝ ոչ բացահայտ, բայց թաքնված, ասեկոսեներ էին տարածում, որ կաշառք է վերցրել դատավորը, շահագրգռված է եղել դատավորը: Եղե՞լ է այդպես, իհարկե, եղել է:

- Եթե պետք է նախկինում քաղբանտարկյալների վերաբերյալ ակտեր կայացրած դատավորների լիազորությունները դադարեցնեն էս նոր օրենքով, ուրեմն ի՞նչ, հիմա ընդունելու են ու տարածեն հնում ակտեր կայացրածների՞ վրա:

- Ես էլ ոչնչի վրա չեմ զարմանում: Եթե Դուք իրավաբան չլինելով եք զարմացած, պատկերացրեք իրավաբանների զարմանքը: Պարոն Անդրեասյանն այդքան տղամարդկություն չունի, որ ասի, թե իր գործողություններն ում դեմ են ուղղված: Սակայն քիչ, թե շատ տրամաբանող մարդուն պարզ է, որ դրանք ուղղված են մեր դեմ: Հիմնավորեմ այն առումով, որ պարոն Անդրեասյանը, մի խումբ դատավորների մասին խոսելով, ասել է «կաստա», ասել է «հանցագործներ», «կոռումպացված»:

- Նա անուններ չի հնչեցրել: Ինչո՞ւ եք Ձեր վրա վերցնում:

- Նույն հարցազրույցի ժամանակ Անդրեասյանն ասել է՝ էդ դատավորներից ոմանց վերաբերյալ գործերն այժմ ԲԴԽ-ում են: Այդ ժամանակ, երբ նա այդ հայտարարությունն անում էր, ԲԴԽ-ում Զարուհի Նախշքարյանի եւ Վազգեն Ռշտունու վերաբերյալ գործերն էին: Հիմա ստացվում է՝ իրե՞նք են կոռումպացված, իրե՞նք են հանցագործ: Առհասարակ, կարելի է հարցնել պարոն Անդրեասյանին՝ ի՞նչ է նշանակում կոռուպցիա: Իմ կարծիքով, կոռուպցիան դրսեւորման երեք եղանակ ունի՝ կաշառքի հետ կապված բլոկն է, հովանավորչությունն ու պաշտոնեական դիրքի չարաշահումը: Այդ բոլոր եղանակներով արտահայտված գործողությունները նախատեսված են Քրեական օրենսգրքի հատուկ մասով եւ հանդիսանում են հանցագործություն: Այդ անձնավորությունը, որ դատավորներին հանցագործ է անվանում, այդ իր հայտարարության տակից դո՞ւրս է գալու, դա՞ է նրա մակարդակը՝ որպես իրավաբանի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

դիտվել է 383 անգամ
Լրահոս
Սա ոչ թե հուսալքության նշան է, այլ նույն սխալները չկրկնելու հրամայականի անհրաժեշտ գիտակցում Իրանը երկու պայման է դրել ԱՄՆ-ի առաջ․ ամեն ինչ վերջանալու է․ Հայկ Նահապետյան (video) Իշխանությունները ակնհայտ քաղաքական որոշմամբ սահմանափակեցին Գարեգին Բ-ի հովվապետական պարտավորությունը Պարոն Թոխատյա՛ն, էդ «ահաբեկչին» չի կարելի համեմատել․ Անժելա Թովմասյան (video) IDF ուժերը հայտնաբերել են «Ու՞ր է ստեղ տղամարդկությունդ, այ Ալիևի «տասովշիկ» »․ Արման Թաթոյան (video) Սրբազանը բանտում է, իսկ նրա և շարժման ակտիվիստների նկատմամբ հարուցված գործը վաղուց արդեն փլվել է. պատգամավոր Նիկո՛լ, դու չգիտե՞ս՝ Աստված էդ մատդ ինչ է անելու․ քաղաքացի (video) Սա միակ բանն է, որ կարող եմ ասել այս հարցով․ Պեսկով Իրանը հերքել է տեղեկությունները «Էս անդաստիարակին անջատեք». Արամ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանին (video) Իրաքը դեմ է արտահայտվել Ժողովու՛րդ, պատերազմ չի լինելու․ դրա համար պետք է Նիկոլին հեռացնենք․ Հայկ Նահապետյան (video) «Հեզբոլլահը» հարձակվել է իսրայելական բազայի վրա Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը «19th Agzamov Memorial»-ի առաջատարներից է ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել Արցախի ֆոնին նկարված արցախցիներին․ Ռոման Երիցյան (video) «Լա՛վ լսեք Փաշինյանի հանցագործությունը»․ Արծվիկ Մինասյանը՝ Սրբուհի Գալյանին (video) Փաշինյանը փորձում է Կարապետյանին ու ընդդիմադիր ուժերին ճակատային «լեզվակռվի» մեջ ներքաշել․ քաղաքագետ Ոսկու գինը կտրուկ անկում է գրանցել Մասյացոտնի թեմը հրավիրում է Մեծ Պահքի հոգևոր ճամփորդության վերջին միասնական ժամերգությանը ՀՀ-ն Ադրբեջանին ենթակա տարածք են սարքում․ Ալիևը կորոշի, թե ինչ սահմաններ կունենանք, ինչ կաթողիկոս #ՈՒՂԻՂ․ Նիկոլը 55 մլն դոլար է թալանել ընտրություններից․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Լճաշենում բախվել են «Toyota»-ն ու «Opel»-ը. վերջինը հայտնվել է փոսում. կան վիրավորներ Ջերմաստիճանային ռեկորդներ են սահմանվել. ՄԱԿ Մոջթաբա Խամենեին մեկուսացված է և չի պատասխանում հաղորդագրություններին. The Washington Post
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am