Միրանդա Քերի և միլիարդատեր Շպիգելի գաղտնի հարսանիքի առաջին լուսանկարները/տեսաշար/
Daily Mail-ը գրում է ,որ լրատվամիջոցները հրապարակել են ավստրալացի սուպերմոդել Միրանդա Քերի և Snapchat-ի հիմնադիր, 26-ամյա միլիարդատեր Էվան Շպիգելի հարսանիքի առաջին լուսանկարները,որը տեղի է ունեցել մայիսի 26-ին և ծածուկ՝ պապարացիների տեսախցիկներից խուսափելու համար:
Հարսանիքին հրավիրված են եղել ընդամնեը 30 մարդ: Այն շատ համեստ է եղել և անց է կացվել Բրենտվուդում՝ նորապսակների առանձնատան ետնաբակում՝
Էվան Շպիգելը անցյալ տարի ամռանն է ամուսնության առաջարկություն արել Միրանդային: Շպիգելը նաև խիստ ամուսնական պայմանագիր է առաջարկել նրան. ամուսնալուծության դեպքում մոդելը փոխհատուցում չի ստանա և չի կարող հավակնել միլիարդատիրոջ ունեցվածքին:
Սա Շպիգելի առաջին ամուսությունն է, իսկ Միրանդան ամուսնանում է երկրորդ անգամ:

