Պապիկյանի չունեցած ամոթի, հրապարակային մեծ ստի և հանձնված տարածքների մասին

 

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը հարց է ուղղել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։
«Երբ ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը խախտվում է, դրսեւորում ենք բացառիկ հանդուրժողականություն ու պարզ չի՝ որեւէ բան արվո՞ւմ են դա վերականգնելու համար: Նման մի երեւույթ Կապանի Ներքին Հանդում է եղել, երբ թշնամին հերթական անգամ ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք ու բնակիչներն են արոտավայր գնալիս նկատել, որ ադրբեջանցիները վրաններ են տեղադրել ու մտել ՀՀ տարածք: ՊՆ փոխնախարարը սկզբում հերքում էր, հետո հաղորդագրություն տարածվեց, թե՝ այո, ադրբեջանցիներ տեղակայված են, բայց դա ադրբեջանական վերահսկողության տարածք է:
Հետո ՊՆ նախարարի Սյունիք այցելությունից հետո տեսահոլովակ է դուրս գալիս, որտեղ հաստատվում է, որ ադրբեջանցիները, այո, խախտել են ՀՀ տարածքային ամբողջականությունը, բայց դա տեղի չի ունեցել հիմա, տեղի է ունեցել նախորդ տարի: 3 հարց է առաջանում՝ ինչո՞ւ է հնարավոր եղել ադրբեջանցիների առաջխաղացումը, այն դեպքում, երբ ադրբեջանցիները նախորդ տարի դուրս են եկել ու հիմա են այդ դիրքերը զբաղեցնում, ինչո՞ւ հայկական կողմը դրանք չի զբաղեցրել, որը ենթադրում է առանց բախումների դիրքի զբաղեցում: Եվ երրորդը՝ ինչու է ՀՀ քաղաքացին ինքը գնում ու տեսնում, որ այնտեղ ադրբեջանցիներ են տեղակայված, ինչո՞ւ չկա այդ խողովակը՝ մարդկանց զգուշացնելու վտանգի մասին»,- հարցադրում է արել պատգամավորը։
Հարցին պատասխանող Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեղադրել է ընդդիմությանը ստի և բանակը ցեխին հավասարեցնելու մեջ։
«Շատ կարեւոր է, որ բարձրաձայնած հարցերի մեջ սուտն ու մանիպուլյացիան քիչ լինեն: Ուրախ կլինեմ նաեւ, որ արտահայտված սուտը, կամ կեղծիքը, որ տարածվում է, պարզապես տպավորության արդյունք լինի եւ ոչ թե կանխամտածված քայլ, որովհետեւ այն, ինչ դուք ասում եք, իրականության հետ ոչ մի աղերս չունի: Բա գիտեք, գյուղացին գնաց ու հայտնաբերեց, որ հակառակորդը հայտնվել է իր դիրքում: Իսկ ո՞վ է ասել, որ դրա մասին ՊՆ-ն տեղյակ չէր, կամ չենք տիրապետում մենք մեր սահմաններին կամ զբաղեցրած դիրքերին: Այսինքն, հրապարակային ամեն ինչ պիտի խոսե՞նք: Դա ձեր գործելաոճն է՝ հրապարակայնացնել այն, ինչ կարիք չկա հրապարակայնացնել: Դա 5-րդ շարասյան գործն է համոզել համայնքապետին խոսել նրա մասին, որ համայնքը զրկվել է ջրից, այնինչ համայնքը ջուր է ստանում հակառակ կողմից: Սրանք ապացուցված փաստեր են: Ես չեմ կարող ամբիոնից հաստատել այն կեղծիքը ու ասել, որ այո, ճիշտ է ասում 5-րդ շարասյան հին թե նոր առաջնորդը, չգիտեմ ինչպես անվանեմ այդ նախկին պաշտոնյային, թե իբր չի տարբերում Ներքին Հանդը Հին Հանդից: Սա սովորական կեղծիք է, մանիպուլյացիա է: Լավ, ՊՆ-ն չարձագանքի, մինչեւ ե՞րբ պիտի դա դառնա հանրային քննարկման առարկա, որպեսզի ՊՆ-ն ստիպված լինի խոսել նրա մասին, որ իքս ժամանակահատվածում, երբ ՀՀ զորքերը զբաղեցրել են իքս տեղերում դիրքեր, հակառակորդն էլ զբաղեցրել է այլ դիրքեր: Ի՞նչ, հրապարակային նշենք, թե ո՞ր հատվածներում են գտնվում մեր դիրքերը: Լավ, վերջապես մենք պիտի՞ ունենանք հանրային գիտակցություն՝ հասկանալու համար, որ ամեն ինչ չէ, որ կարելի է օգտագործել քաղաքական նպատակներով: Ես անկեղծորեն ամաչում եմ յուրաքանչյուրի փոխարեն, ով փորձում է ակնհայտ սուտը դարձնել մատի փաթաթան ու հանրությանը ապակողմնորոշել: Ես ամաչում եմ, որ մենք օրեր շարունակ քննարկում ենք բաներ, որ պիտի համատեղ ուժերով փորձենք բացառել, ոչ թե գտնենք առիթներ՝ ոնց անենք, որ ցեխին հավասարեցնենք սեփական բանակը, սեփական զինվորի սխրանքը»,- հայտարարել է Պապիկյանը։
Պապիկյանը, հավանաբար միտումնավոր ստում է, կամ էլ չի տիրապետում իրավիճակին, հակառակ պարագայում նա պետք է ամոթից գետինը մտներ և չասեր, որ այդ տարածքներն ավելի շուտ էին անցել Ադրբեջանի հսկողության տակ։ Ավելի վատ իր և իր շեֆ Նիկոլ Փաշինյանի համար, եթե այդ տարածքներն ավելի վաղ են տրված եղել։
Ալիևի առաջարկած խաղաղության կեղծ օրակարագն ընդունելուց առաջ Պապիկյանն ու իր շեֆը գոնե որևէ տող կամ բառ արտասանե՞լ են Կապանի Ներքին Հանդ գյուղից թշնամուն հանձնված  ՀՀ ինքնիշխան տարածքի մասին։
Ի՞նչ է արել Պապիկյանը, որ ՀՀ տարածքի այդ հատվածից թշնամին հետ քաշվի։ Պապիկյանը գիտի՞, որ ՀՀ սուվերեն տարածքի պահպանությունն ապահովելը իր սուրբ պարտականությունն է։ Եթե չգիտի, թող կարդա ՀՀ սահմանադրությունը, օգտակար կլինի, որովհետև սահմանադրական պարտավարությունները չկատարելու համար, իրենք մի օր անպայման դատվելու են։ 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 5085 անգամ
Լրահոս
Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am