Ովքե՞ր են շահագրգռված Սևանի ջրառով
Մի խումբ շահագրգիռ անձինք պատրաստվում են դիմել Բնապահպանության, ԱԳ եւ Սփյուռքի նախարարներին, որպեսզի Սևանա լիճը մտնի «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի կազմի մեջ: «Սևանի ջրառի հետ կապված՝ տարբեր պատճառաբանություններ լսեցինք, բայց դրանցից և ոչ մեկը պատճառաբանված չէ: Գյուղացիերը այդ ջուրը չեն ստանալու: Ուղղակի ոմանք ուզում են հոսանք ստանալ ու ոմանց ձկնաբուծարաններին ջուր է պետք: Իսկ ԱԺ-ում այդ նախագծի քննարկամ ընթացքում ընդդիմությունը հայտարարեց, թե իրենք պատրադրված են այդ որոշումը ընդունել: Ի՞նչ է նշանակում՝ պարտադրված ենք ընդունել», – Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմաը նշեց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Գյուղացիներն այդ ջուրը չեն ստանալու, պարզապես ոմանք ուզում են էլեկտրաէներգիա ստանալ, նաեւ ձկնաբուծարաններին է ջուր անհրաժեշտ»:
