Արեգնազ Մանուկյանի ելույթը վրդովվեցրեց Ռուբեն Ռուբինյանին (video)

Սա առաջին դեպքը չէ, երբ պետբյուջեի հաշվին իշխող խմբակցության պատգամավորները դառնում են թանկարժեք զբոսաշրջիկներ: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության Ինդոնեզիա այցին:

Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը կոչ արեց չշեղվել թեմայից, խոսել օրակարգի մասին:

«Իսկ Կնյազ Հասանովը օրակարգի՞ց էր խոսում»,-հարցրեց Արեգնազ Մանույնաը, ինչին Ռուբինյանը պատասխանեց, որ Կնյազ Հասանովի համար հասկանալի պատճառով բացառություն արվեց: Նշենք, որ Հասանովը խոսել էր քրդական խնդիրների մասին:

Արեգնազ Մանուկյանն, այդուհանդերձ շարունակեց իր ելույթը. «Նրանք այդ այցերը ներկայացնում են որպես դարակազմիկ, բայց այդ այցերից Հայաստանին զրո, կամ զրոյից շատ տարբերվող օգուտ կա: Տպավորությունն այնպիսին է, որ այս մարդկանց համար ԱԺ-ն վերածվել է տուրիստական գործակալության: Ռոտացիոն սկզբունքով արտասահման են մեկնում, մի լավ ման գալիս ու վերադառնում կառավարությունից իջեցված հերթական հրահանգը կատարելու: Շրջագայությունները մեծամասնության պատգամավորների համար յուրօրինակ բոնուս են՝ հնազանդորեն ենթարկվելու դիմաց: Մեկն ինձ կարո՞ղ է բացատրել, թե ինչ են անելու 8 օր 11 հոգով Բալիում եւ Նուսադուայում: Այդ ի՞նչ ճակատագրական հարցեր են լուծելու, գերիների հա՞րցն են լուծելու, սրնթփաց աճող գների դե՞մն են առնելու, Արցախի հումանիտար աղե՞տն են կանխելու, թե՞ Ադրբեջանից դուրս Արցախի հարցն են կարգավորելու:

Թե որքան գումար է վատնվել այս այցի ճանապարհածախսի, օրապահիկի, գիշերավարձի վրա, դեռ կպարզենք: Սա իսկական երեսպաշտություն է եւ ցինիզմ: Նախկինում քննադատել բյուջեի մսխումը, հետո գալ իշխանության եւ բյուջեի մսխման առումով գերազանցել բոլոր նախորդ իշխանություններին: Ժողովրդավարության բաստիոն հռչակված ու ժողովրդավարության բարձրագույն լիգայում իբր հանդես եկող ուժի դեպքում հենց այդպես էլ պետք է լիներ: Սա է այս մարդկանց իրական դեմքը»,-հայտարարեց Մանուկյանը:

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն արձառանքեց. «Տիկին Մանուկյան, ես ձեզ կոչ եմ անում լինել կոռեկտ, մնալ օրակարգի շրջանակներում եւ ԱԺ նիստերի դահլիճը չխառնել ու չշփոթել 7or.am-ի հետ»:

Նշենք, որ Արեգնազ Մանուկյանը երկար տարիներ աշխատել է 7or.am կայքում որպես լրագրող:

դիտվել է 527 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am