Հպարտ հարկատուներ, Ալեն Սիմոնյանը ձեր հաշվին մեկնել է տուրիստական շրջագայության. Մանուկյան (video)

Այս էլ որերորդ անգամ ԱԺ լիագորմար նիստերի ժամանակահատվածում Ալեն Սիմոնյանը մեծ խմբով մեկնում է գործուղման, իսկ իրականում տուրիստական շրջագայության եւ դա բնականաբար պետական բյուջեի հաշվին, ու ես ստիօպված եմ լինում իմ հարցերը հղել ոչ հասցեատիրոջը: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

«Ինչո՞վ է պայմանավորված 11 հոգանոց պատվիրակության մեկնումն Ինդոնեզիա, ինչքա՞ն է դա նստելու Հայաստանի հպարտ հարկատուների վրա, ինչ արդյունքներ է ստանալու Հայաստանն այդ այցից»,-ասաց նա:

Ի պատասխան ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Տիկին Մանուկյան, տեղեկացնեմ Ձեզ, որ Ազգային ժողովն ունի տարբեր միջխորհրդարանական հարթակներում պատվիրակություններ: Պատվիրակությունների կազմերը հաստատվում են ԱԺ խորհրդի կողմից, որի անդամ են նաեւ ձեր խմբակցության ներկայացուցիչները: Ալեն Սիմոնյանը չի մեկնել Ինդոնեզիա շրջագայության, Ալեն Սիմոնյանը մեկնել է Ինդոնեզիա որպես միջխորհրդարանական միությունում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար»:

Արեգնազ Մանուկյանը նկատեց, որ իր հարցերին խուսափողական պատասխան տրվեց. «Ուզում եմ ընդգծել, որ այս խորհրդարանում Ալեն Սիմոնյանը միակը չէ, որ տուրիստական տոմս է շահել: ՔՊ-ի պատգամավորները հերթով մեկնում են շրջագայությունների՝ զրո արդյունք տալով Հայաստանին եւ լիքը անձնական տպավորություններ ստանալով եւ կրկին բյուջեի հաշվին»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց, որ ԱԺ կայքում հրապարակվում են ԱԺ նախագահի որոշումները, ներկայացված են բոլոր պատվիրակությունների այցերի նպատակները, ծախսերը, կազմերը. «Տեղեկացնեմ, որ պարբերաբար տրվում են հաշվետվություններ, տեղեկացնեմ նաեւ, որ ձեր նշած շրջագայությունների ընթացքում, ցավոք, հաճախ միայն ՔՊ-ի պատգամավորները մեկնում են եւ բարձրաձայնում են այն հարցերը, որոնք բխում են Հայաստանի եւ Արցախի շահերից: Օրինակ, ես կարող եմ խոսել որպես ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար եւ ձեզ հիշեցնել, օրինակ, վերջերս ընդունված երկու բանաձեւի մասին, որտեղ կան կետեր, որոնք շատ կարեւոր են մեզ համար: Ձեզ էլ խորհուրդ կտամ փոխել ձեր ոճը, որովհետեւ արդեն հոգնեցնում է»,-ընդգծեց ԱԺ փոխխոսնակը:

դիտվել է 415 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am