Ամերիկացիները դեմ չեն պատերազմել Ռուսաստանի հետ մինջև վերջին եվրոպացին

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է, որ եթե լինեն ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներ, ովքեր պատրաստ կլինեն զինված աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, ապա Վաշինգտոնը նրանց կաջակցի: Բայց, շարունակեց տիկինը, ամերիկյան զորքեր չեն ուղարկվի Ուկրաինա և ընդհանրապես ԱՄՆ-ն անմիջականորեն չի մտնի պատերազմի մեջ:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պարբերաբար մեղադրում է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, որ նրանք միայն խոսքով են աջակցում, բայց գործնականում միայնակ են թողել Ուկրաինային Ռուսաստանի հետ պատերազմում: Իսկ երբ Լեհաստանը հայտարարեց, որ պատրաստ է տրամադրել իր կործանիչները Ուկրաինային, Մոսկվան անմիջապես հայտարարեց, որ կոչնչացնի այդ կործանիչները այն օդանավակայանում, որից նրանք կփորձեն տեաղափոխել Ուկրաինա: Որից հետո Վարշավան հայտարարեց, որ պատրաստ է իր ինքնաթիռները տրամադրել Գերմանիայում գտնվող ՆԱՏՕ-ի կողմից կառավարվող օդանավակայանին, որպեսզի այնտեղից կործանիչները հասցվեն Ուկրաինա: Սակայն Վաշինգտոնում հայտարարեցին, որ Վարշավայի այս քայլը համաձայնեցված չի եղել իրենց հետ և լեհերը ինքնուրույն պիտի լուծեն ուկրաինացիներին աջակցելու խնդիրը: Որից հետո Ուկրաինայում և մի շարք ՆԱՏՕ-ի անդամ երկրներում սկսեցին խոսել այն մասին, որ Վաշինգտոնը վախենում է ռուսների հետ բախումից և այդ իսկ պատճառով էլ «քցում է» իր դաշնակիցներին: Եվ, ահա, այսպիսի մեղադրանքներից հետո ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը հայտարարում է, որ «...ԱՄՆ-ն դեմ չէ, որ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկիր աջակցի Ուկրաինային, սակայն Վաշինգտոնը սեփական զորք չի ուղարկի այդ երկիր...»:

Ժողովրդական լեզվով ասած, ամերիկացիները պատրաստ են պայքարել ռուսների դեմ մինջև վերջին ուկրաինացին և նույնիսկ մինջև վերջին եվրոպացին, սակայն ամերիկյան զինվորը անմիջականորեն պատերազմի մեջ չի մտնի ռուսների դեմ հանուն եվրոպացիների:

Հերիք է դիտարկել առաջին և երկրորդ աշխարհամարտերի փորձը, հասկանալու համար, թե ինչին է իրականում պատրաստ ամերիկացի զինվորը:

Այլ հարց է, որ ոմանք մոռանում են այդ դառը ճշմարտությունը և իրենց ժողովուրդներին կրակի մեջ են գցում, զբաղվելով ինքնախաբեությամբ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am 

 

դիտվել է 691 անգամ
Լրահոս
Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am