Պատասխանե՞լ եք Բաքվին, դե հանրայնացրեք՝ ի՞նչ եք պատասխանել․ Արթուր Վանեցյանը՝ Փաշինյանին (video)

Հայաստանն ու Արցախն այսօր կանգնած են անվտանգային լրջագույն մարտահրավերների առաջ. պատերազմից հետո Ադրբեջանը խաղաղության համար նոր պահանջներ է առաջ քաշում, այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Վանեցյանի համոզմամբ՝ Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքները Արցախից հրաժարվելու, Արցախի հարցը վերջնական փակելու մասին է։

«Բաքվի կողմից իրականացվող հարկադրանքի քաղաքականությանը սահուն կերպով միացել ու աջակցում է Թուրքիան, ինչի ամենաթարմ վկայությունը ՀՀ արտաքին գործերի նախարարի այցն էր Անթալիա ու այդ այցին հաջորդած Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն առ այն, որ Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի առաջարկները», - հայտարարեց Վանեցյանը։

Նա ընդգծեց, թե այս ամենին ի պատասխան՝ Երևանը լուռ է, ավելի ճիշտ, խոսում է, շարունակում է խոսել «խաղաղության դարաշրջան» բացելու մասին։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի խոսքով՝ զավեշտալի է Հայաստանի այսօրվա իշխանության դիրքորոշումը Ադրբեջանի կողմից ներկայացված հինգ կետի վերաբերյալ։

«Այստեղ տրամաբանական հարց է առաջանում՝ պատասխանե՞լ եք այդ հինգ պահանջին, թե՞ ոչ, եթե պատասխանել եք, ի՞նչ տրամաբանությամբ եք հրաժարվում հանրայնացնել այն , ո՞րն է նպատակը։ ՀՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները կազմակերպելու համար դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին. չգիտեն արդյոք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չունի նման մանդատ, չեն հասկանում արդյոք, որ այսկերպ Արցախը գործընթացից դուրս թողնելով՝ անդառնալի սխալ են գործում, թե՞ հերթական անգամ ադրեջանական օրակարգն են սպասարկում», - հայտարարեց Արթուր Վանեցյանը։

դիտվել է 566 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am