Не первый день замужем. Քաղաքապետ (video)

«Իմ ականջին տարբեր բաներ են գալիս, հասնում, որ ես զբաղված եմ, փաստաթղթեր չեմ ստորագրում՝ սկսած շինթույլտվություններից և ավարտական ակտից. նորից բացահայտ ես ասում եմ՝ այդ ամեն ինչը սուտ է: Ավարտական ակտերը նույնիսկ ես եմ ասում, թե ինչ՞ւ չեք բերել, ես եմ հիշեցնում: Էն որ ասում են, թե քաղաքապետը զբաղված է ու ավարտական ակտ չի ստորագրում, սուտ է, ձեզ խաբում են։ Խնդրում եմ, այդ դեպքերում զանգեք թեժ գիծ ու անուն-ազգանուն տվեք, թե ով է իմ անունը շահարկել։ Ինչ վերաբերում է շինթույլտվություններին, ապա շաբաթը երեք օր ես փոստ եմ նայում՝ երեքշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին: Միգուցե, այո, ծանրաբեռնված է, խնդիրներ կան, բայց պետք չի շենքերի տակ խոսել, թե քաղաքապետը զբաղված է։ Ի՞նչ է նշանակում քաղաքապետը զբաղված է։ Իմ գործն է, ես պետք է անեմ, դա էլ է գործ: Ինձ մոտ փոստ չի մնում: Եթե խնդիր կա, քաղաքացուն ասեք՝ հարգելիս, խնդիր ունենք, կներեք, 5 օր հետո կամ 10 օր հետո կպատասխանենք»,- Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Իսկ եթե ասում են՝ քաղաքապետը զբաղված է, ավարտական ակտերը չի ստորագրում, ես այդտեղ արդեն ուրիշ միտում եմ տեսնում: Մի՛ արեք ընենց, որ սկսեմ զբաղվել արդեն անուններով, տեսնեմ, թե ով ա ասել։ Եթե ձեր մոտ խնդիր կա ավարտական ակտերի հետ կապված, եկեք, ասեք՝ խնդիր կա, հասկանանք՝ ինչումն է խնդիրը: Եթե ես առավոտյան փոստը չնայեմ, դուք ժամը 9-ից ոչ մի բանով չեք զբաղվելու: Եթե ժամը 12-ին, 1-ին փոստը նայեի, այդ ժամից էիք սկսելու գործ անել, ժամը 6-ը գալու էր, 5 րոպե պակաս թողնելու էիք, գնալու էիք, գործերն էլ էդպես մնալու էր:

Գիտեմ՝ ինչ եմ ասում էլի, ասում ա՝ «Не первый день замужем»։ Հորդորում եմ՝ ձեր աշխատակիցներին իմ անունից, երբ ինչ-որ բան են ասում, շատ զգույշ լինեն։ Փոքր քաղաք ա էլի, էդ ամեն ինչը 5 րոպեում գալիս, հասնում ա: Ու տարբեր տեղերից է գալիս, բայց ենթադրում եմ, որ ինիցիատորները մի քանի հոգի են», - ասաց Հրաչյա Սարգսյանը։

դիտվել է 238 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am