Հայաստանում գնաճը երկու անգամ բարձր կլինի, տնտեսության աճը՝ 4 անգամ ցածր․ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքը

 Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով Fitch Ratings հեղինակավոր գործակալությունը Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 5,3 տոկոսից իջեցրել է 1,3 տոկոսի։ Փոխարենը բարձրացվել է գնաճի կանխատեսումը, որը, ըստ միջազգային հետազոտական կենտրոնի, Հայաստանում առաջիկա ամիսներին կկազմի 8,5 տոկոս, այն դեպքում, երբ ՀՀ Կենտրոնական բանկը 4 տոկոս գնաճ է կանխատեսել։

«2021 թվականի դրությամբ Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի ապրանքների արտահանման 28 տոկոսը, ներմուծման՝ 37տոկոսը, զբոսաշրջային հոսքերի, օտարերկրյա ուղղակի ներդրումների և դրամական փոխանցումների 40 տոոկսը»,- նշված է գործակալության զեկույցում, որի հիման վրա կանխատեսվում է, որ Ռուսաստանի տնտեսական անկումը և ռուսական ռուբլու էական արժեզրկումը կհարվածեն հայկական արտահանմանը։
Նաև կանխատեսվում է, որ տրանսֆերտների՝ դրամական փոխանցումների սպասվող կրճատմանը զուգահեռ՝ Հայաստանում տնային տնտեսությունների կողմից սպառումը կկրճատվի՝ բացասաբար ազդելով տնտեսական աճի վրա։ Հայաստանի տնտեսության համար որպես կարևոր ռիսկ նշվում է նաև արտարժույթով արտահայտված պետական պարտքի մեծ տեսակարար կշիռը, համեմատաբար թույլ արտաքին ֆինանսները և աշխարհաքաղաքական ռիսկերը: «Հայաստանի վրա բացասաբար կանդրադառնան Ռուսաստանի ճգնաժամի հետեւանքները՝ հաշվի առնելով երկու տնտեսությունների կարևոր կապերը»,- նշել են Fitch-ում՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ Հայաստանը կկարողանա հաղթահարել սպասվող ցնցումները՝ առանց վճարունակության էական նվազման:

Fitch-ում նաև ընդգծել են, որ չնայած պարբերաբար առաջացող լարվածությանը, Ադրբեջանի հետ հարաբերությունները չեն վատթարացել, իսկ ռուս խաղաղապահները շարունակում են պահպանել զինադադարը: Այսինքն՝ խաղաղության պահպանումը և հնարավոր նոր ռազմական գործողությունների վերսկսումը էլ ավելի կվատթարացնեն տնտեսական կանխատեսումները։ Ուկրաինական պատերազմը բացասական հետևանքներ կթողնի նաև բանկային համակարգի վրա։ Մասնավորապես, Fitch Ratings-ը գտնում է, որ Ռուսաստանի ներկայությունը Հայաստանի բանկային հատվածում չափավոր ռիսկ է պարունակում։ «2021 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով՝ ռուսաստանյան միակ բանկին բաժին էր հասնում ակտիվների 5%-ը, սակայն այն հիմնականում հիմնված է տեղական ֆինանսավորման վրա, և նրա գործառնություններն, ըստ երեւույթին, չեն տուժել»,- նշել են Fitch-ում:

Գործակալությունը տեղեկացրել է նաև, որ 2022 թվականի հունվարի դրությամբ՝ ոչ ռեզիդենտներին բաժին էր ընկնում բանկային համակարգի ավանդների ավելի քան 22 տոկոսը, որն համարժեոք է ՀՆԱ-ի 11,7 տոկոոսին։ Կա նաև ավանդների լայնածավալ արտահոսքի ռիսկ, որն այս պահի դրությամբ սահմանափակ է: Գործակալության գնահատմամբ՝ բանկային ոլորտը ավանդաբար տուժել է ցածր շահութաբերությունից․զուտ տոկոսային մարժան 2021 թվականին կազմել է 4 տոկոս։ Սակայն, ըստ Fitch-ի հաղորդագրության ՝ ակտիվների որակը կայուն է։ Նշվում է նաև, որ չաշխատող վարկերի գործակիցը 2022 թվականի հունվարի դրությամբ կազմել է 1,7 տոկոս, «Կապիտալիզացիան բարձր է, իսկ իրացվելիությունն՝ ուժեղ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հատկանշական է, որ նույն Fitch գործակալությունը ավելի վաղ հրապարակած հաղորդագրություններում կանխատեսել էր դեֆոլտ Ռուսաստանի համար։ Այս կանխատեսումն արվել էր այն բանից հետո, երբ ՌԴ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, թե Ռուսաստանից դոլարային պարտատոմսերի տոկոսների վճարումը կշարունակի իրականացնել ռուբլով։ Ռուսաստանի կառավարությունը 2022 թվականի մարտի 16-ին պետք է պարտատոմսերի տոկոսագումարի վճարում կատարեր՝ 117 միլիոն դոլար արժողությամբ պարտատոմսերի համար: Դա չկատարելու կամ դոլարի փոխարեն ռուբլով վճարելու դեպքում արևմտյան երկրները կարող էին ազդարարել դեֆոլտի սկիզբը։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 1763 անգամ
Լրահոս
Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am