Ինչո՞ւ էին ՍԴ-ից Արման Դիլանյանը և Վահե Գրիգորյանը կառավարության աշխատակիցների հետ մեկնել Ստրասբուրգ

Օրեր առաջ 24News-ը հարցում էր ուղարկվել Սահմանադրական դատարան առ այն, թե Սահմանադրական դատարանի ո՞ր դատավորներն են մեկնել Ստրասբուրգ քաղաք գործուղման, ո՞ւմ հրավերով կամ նախաձեռնությամբ, ու՞մ կողմից և ի՞նչ սկզբունքով է որոշվել կազմը, ծախսը հրավիրո՞ղ, թե՞ հրավիրվող կողմն է հոգացել, ու՞մ հետ են տեղի ունեցել հանդիպումներ, հանդիպումների օրակարգում ի՞նչ հարցեր են ներառված եղել, և/կամ ի՞նչ հարցեր են քննարկվել:

Հարցմանն ի պատասխան ՍԴ մամուլի խոսնակը, հղում անելով մեր հարցերի պատասխանները չպարունակող հրապարակմանը, չի պատասխանել, թե ու՞մ կողմից և ի՞նչ սկզբունքով է որոշվել կազմը, տվյալ դեպքում՝ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի և ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի գործուղումը, հստակ ի՞նչ հարցեր են քննարկվել, կոնկրետ ո՞ր ծախսերն են կատարվել ՍԴ կողմից, ինչն առնվազն, տարակուսելի է և կասկածելի:
Մեր հարցերին չպատասխանելը դառնում է շատ ավելի ուշագրավ, երբ առաջ է գալիս հարցը. ինչու՞ են Ստրասբուրգ մեկնել միայն իշխանությունների սրտի դատավորները՝ Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանը: Ի վերջո, ծիծաղելի է մամուլի հաղորդագրությունն առ այն, որ այցի նպատակը իրավունքի գերակայության, ժողովրդավարական արժեքների ամրապնդման, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներում Սահմանադրական դատարանի առանցքային դերը կարևորելն էր: Հարց է առաջանում. ի՞նչ է` Արման Դիլանյանը, կամա, թե ակամա, լինելով բարձր դատարանի ղեկավար, պետք է մսխեր ՍԴ բյուջեն, հանդիպեր երրորդ էշելոնի պաշտոնյաների հետ, չընդունվեր ավելի բարձր խողովակներում, որպեսզի նոր գիտակցե՞ր իրավունքի գերակայության ոլորտում ՍԴ դերը:

Ի դեպ, հենց այդ նույն օրը Ստրասբուրգ քաղաք են գործուղվել նաև վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները՝ Եղիշե Կիրակոսյանն ու Լիպարիտ Դրմեյանը: Վարչապետի աշխատակազմի կայքում տեղադրված և հետո հասկանալի պատճառներով շատ արագ հեռացված համատեղ լուսանկարներից և մամուլի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ այդ հանդիպումները եղել են նույն կամ գրեթե նույն կազմի հետ, կամ հանդիպումը եղել է համատեղ: Եվ եթե համադրում ենք ծախսերը թաքցնելու տեղեկատվությունը, այդ թվում՝ տոմսերի գնման, առաջանում են հարցեր՝ արդյո՞ք ՍԴ-ն ու գործադիրն այնքան են սերտաճել միմյանց, որ նախապես կազմակերպում են սեփական գործուղումները համատեղ, կամ էլ միգուցե արդեն իսկ Եվրոպայի խորհրդի աչքու՞մ է այդպես, որից ելնելով էլ գործուղումը համատեղ է կազմակերպվել:

Ուշագրավ է նաև, որ այդ համատեղ հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ ռազմավարական դաշնակցի, փաստացի ՀՀ անվտանգության միակ երաշխավոր Ռուսաստանի ԵԽ-ից վտարելու ժամանակահատվածում, ինչը չի կարող քաղաքական խնդիրներ չառաջացնել, քանզի ուկրաինական իրադարձությունների համատեքստում Մոսկվան ուշի ուշով հետևում է դաշնակից երկրների վարքագծին: Իսկ թե ինչու՞ են իշխանությունների սրտի դատավորները սկսել ավելի անթաքույց գործել որպես գործադիր իշխանության կցորդ, ակնհայտ կդառնա առաջիկա ներքաղաքական և աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում:

24News

 

 

դիտվել է 1078 անգամ
Լրահոս
Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am