Լևոն Ջավախյան. «Հայերս ոչ միայն խաբված, այլև՝ արջի ականջում քնած ժողովուրդ ենք»

Արձակագիր Լևոն Ջավախյանը, ով վերջերս է իմացել, որ մեզ մոտ «ավանդույթը» պահպանելով՝ շարունակում են ռուսերեն լեզվով թարգմանել կրթական հաստատությունն ավարտող քաղաքացու ատեստատները, երևույթը բնորոշում է որպես պետական դավադրություն հայոց պետականության նկատմամբ: «Ֆրիտյոֆ Նանսենը մեր ժողովրդին անվանում էր խաբված ժողովուրդ: Իմ խորին համոզմամբ, խաբողներ չկան, կան խաբվողներ, իսկ մենք էդ խաբվողների շարքում ենք, խաբվել ենք ու դեռ խաբվում ենք: Բայց ոչ միայն խաբված ժողովուրդ ենք, այլև արջի ականջում քնած ժողովուրդ: Իսկ թե ինչու, ասեմ: Ես լուսավորության համակարգում աշխատել եմ: Երբ երկրի վիճակը վատացավ, հայտնվեցի Վերնիսաժում: Երբ անկախություն ունեցանք, լեզվի մասին օրենք ընդունվեց, լեզվի տեսչություն ստեղծվեց և սահմանադրական կարգավիճակ ստացավ լեզուն, պիտի որ ատեստատի էդ մոմենտը հանած լինեին: Բայց պարզվում է՝ չեն հանել: Դրա համար եմ ասում՝ արջի ականջում քնած ժողովուրդ ենք: Թվում էր, որ որպես ազատ, անկախ Հայաստան մենք մեր լեզվին տեր պիտի դառնայինք, բայց... Բայց պարզվում է ավելի քան 20 տարի է ազատ անկախ Հայաստան ենք, բայց թե հանրակրթական, թե բարձրագույն հաստատությունների կողմից տրվող ատեստատները հայերեն և ռուսերեն են գրվում: Ինձ համար սա պարզապես աբսուրդ է»,– ասաց Ջավախյանը: Մեր այն դիտարկմանը, թե որպես պատճառաբանություն նախարարության կողմից ասվել էր, թե դա արվում է նրա համար, որպեսզի ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիները ստիպված չլինեն այն թարգմանել և հավելյալ ծախսեր անել, Ջավախյանը պատասխանեց, որ մենք անընդհատ գնում ենք և դեռ խրախուսում գնալը՝ ճանապարհ հարթելով Ռուսաստան գնալու և այնտեղ աշխատելու համար: Ըստ նրա՝ աշխատանք փնտրողն այստեղ էլ կգտնի: «Ո՞ւր են գնում, սա մեր հայրենիքն է: Ըտենց հայրենիք չի ստեղծվի: Ըտենց մտածողները տուրք են տալիս ոչ թե երկրի զարգացմանը, այլ՝ հայրենափախությանը: Իսկ ես ասել եմ ու էլի կասեմ, որ գնացողները ոչ այլ ինչ են, քան՝ տնփեսա: Հայի ամենավատ բնավորություններից մեկը գնալն է՝ որդի հաց, ընդի կաց: Բայց ո՞ւմ ենք թողնում հայրենիքը: Ճապոնացի հանճարեղ գրող Կոբո Աբեի «Ավազուտների տիրուհին» վեպը պատմում է ամուսինների մասին, ովքեր տուն են սարքում ավազուտների մեջ: Տունը սարքում են, ավազը գալիս սորում, քանդում է, նորից են սարքում, որովհետև իրենց հայրենիքն է: Մեր պրոբլեմների պրոբլեմը ոչ այնքան պետական այրերի մեջ է, այլ՝ յուրաքանչյուրի: Միջնադարյան իմաստությունը ասում է՝ տանիլ զքեզ, այսինքն՝ յուրաքանչյուր մարդ մի տիեզերք է, մի աշխարհ, ուր ոչ միայն մեր ձեռքբերումներն են, այլև՝ պրոբլեմները: Յուրաքանչյուր մարդ պիտի սուզվի իր մեջ ու այնտեղ գտնի իր պրոբլեմները: Եթե յուրաքանչյուրը կարողանա գտնի խնդիրը, հարցերի լուծումը, այն ժամանակ էս օրին չենք լինի: Երկրի, լեզվի և մյուս պրոբլեմները գտնվում են յուրաքանչյուրիս մեջ»,– նշեց նա: Գրողը մեզ հետ զրույցում շեշտեց, որ ռուսներն իր համար ոչ թշնամի են, ոչ էլ բարեկամ, և ինքը բոլոր ազգերի հետ մարդկային հարաբերություններ պահպանելու կողմնակից է: Ասում է, որ փոքրուց մեզ սովորեցրել են, թե ռուսը մեր բարեկամն է, բայց ըստ Ջավախյանի՝ ռուսը միայն իր շահի հետ է բարեկամ: Իր համար ադրբեջանցին էլ է նույնը, հայն էլ, թուրքն էլ: Ջավախյանը նաև մի քանի պատմական դեպքեր հիշեցրեց՝ ցույց տալու, թե մեր այդ բարեկամ ռուսը տարիների ընթացքում ինչ վերաբերմունք է ունեցել հայ ժողովրդի նկատմամբ: «1895 թ., երբ սուլթան Համիդը կոտորում էր հայերին, Ռուսաստանի Նիկոլայ երկրորդ ցարը իր դեսպանի միջոցով ասում էր՝ կոտորե՛ք Ձերդ մեծություն, կոտորե՛ք: 1897 թ. հունվարին ցարը փակեց բոլոր հայկական դպրոցները, բացի Գևորգյան ճեմարանից: Կովկասյան փոխարքա Գալիցինը իր ժամանակին խոսում էր, թե ես կհանգստանամ այն ժամանակ, երբ Թիֆլիսի թանգարանում ցուցադրեն հայի խրտվիլակը ի հաստատումն այն բանի, որ ինչ–որ ժամանակ Կովկասում ապրել է էդպիսի ժողովուրդ: Ալեքսեյ Լոբանով–Ռոստովսկին ասել էր՝ մեզ Հայաստանը պետք չէ, այն մեզ պետք է առանց հայերի: Ահա այսպես... Ես չեմ ասում, որ հայերի նկատմամբ ռուսները թշնամի են, բայց իրենց շահը պահանջում է Հայաստանի նկատմամբ մի քիչ ավելի նրբանկատ լինել: Իսկ մեր պահվածքը ո՞նց ա: Էն կույս աղջկա նման գոնե մի քիչ կուռաժիտ չենք գալիս, սեթևեթում չենք, դեռ էն գլխից գիրկն ենք թռչում, թե՝ քոնն ենք, առանց քեզ մենք կյանք չունենք: Ռուսաստանը որ դեռ չկար, Հայաստանը մի քանի անգամ արդեն անկախություն էր կորցրել ու կրկին վերականգնել: Ժողովուրդը առանց ռուսների ապրել ա, չէ՞: Էլի կարանք առանց ռուսների ապրենք: Հասկանում եմ, որ բարդ իրավիճակում ենք ապրում, որ Ղարաբաղի խնդիր կա, բայց այդքանով հանդերձ պետք չէ մեր սրբության սրբոցի նկատմամբ այդպես անտարբեր լինել, ինչպիսին լեզուն է: Այն, որ լեզվի տեսչությունն ուզում են վերացնել, էլի նույն անտարբեր վերաբերմունքի արտահայտությունն է հայ լեզվի նկատմամբ: Կարևորն էն չի՝ նրանք աշխատում են, թե չէ, չնայած իմ համոզմամբ վատ են աշխատում: Բայց եթե վատ են աշխատում, թող փոխեն, ընդհակառակը՝ ընդլայնեն, ոչ թե վերացնեն»,– եզրափակեց գրողը: ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ «Փաստ» օրաթերթ

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am