Վերջին հուսահատ փորձն է. Հյուսիսային Կորեան սպառնում է ԱՄՆ-ին
Հյուսիսային Կորեայի վրա «գլոբալ ճնշումն ուժեղացնելու» ԱՄՆ կառավարության վերջին կոչերը բացառում են Կորեական թերակղզու միջուկազերծման վերաբերյալ ցանկացած երկխոսություն: ««Գլոբալ գործողությունների» մասին խոսակցությունները՝ ինքնիշխան պետությանը մեղադրելով ինքնապաշտպանության հնարավորություններ ունենալու համար (ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփի ոճով ուժային քաղաքականության կենդանի դրսևորում են՝ նախատեսված ԱՄՆ-ի շահերի հետապնդման համար՝ ուրիշներինը զոհելու ճանապարհով: Դա պարզապես նրանց վերջին հուսահատ փորձն է, ովքեր կորցրել են Հյուսիսային Կորեայի ռազմավարական դիրքով խոցված ինքնատիրապետումը»,- ասվում է Կորեայի կենտոնական հեռագրային գործակալության հրապարակած հայտարարության մեջ: «ԱՄՆ-ը պետք է գիտակցի փաստը, որ քանի դեռ ԱՄՆ-ը չդադարեցնի իր թշնամական քաղաքականությունը Հյուսիսային Կորեայի դեմ, Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագիրը երբեք բանակցությունների առարկա չի դառնա»,- ասվում է մեկնաբանության մեջ:
