ԱՄՆ-ը երրորդ համաշխարհային պատերազմ չի ուզում, բայց զինում է Ուկրաինային

Արևմուտքը Պուտինին «ռազմական հանցագործ» է անվանում

Միացյալ Նահանգների նախագահը երեկ Վլադիմիր Պուտինին «ռազմական հանցագործ» է անվանել։ Մինչ այժմ ամերիկյան վարչակազմը խուսափում էր այդ տերմինն օգտագործել, նույնիսկ երբ այդ մասին ուղիղ հարց էր հնչում։ Նախօրեին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Ջո Բայդենն ասել է․ - «Ես կարծում եմ, որ նա ռազմական հանցագործ է»։ Հարցին՝ ռազմական հանցագո՞րծ է արդյոք Պուտինը, նախագահ Բայդենը նախ «ոչ» է պատասխանել, ապա իսկույն վերադարձել լրագրողների խմբի մոտ՝ խնդրելով կրկնել հարցը։ Երբ նույն հարցը կրկնել են, Միացյալ Նահանգների նախագահն այս անգամ դրական պատասխան է տվել։

Ամերիկացի պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Բայդենը, ավելի վաղ հայտարարում էին, որ Ուկրաինայում ռազմական հանցագործություններ են իրականացվում, սակայն հետաքննություն է ընթանում պարզելու՝ կարելի՞ է արդյոք այդ տերմինը կիրառել։ Լրագրողների ճշտող հարցին, թե նախագահ Բայդենի մեկնաբանությունը նշանակո՞ւմ է ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ գնահատականի փոփոխություն, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին պատասխանել է՝ նախագահն ասել է այն, ինչ ասել է․ - «Նա խոսում էր այն մասին, ինչ մենք բոլորս տեսնում ենք հեռուստատեսությամբ՝ օտար երկիր ներխուժած դաժան բռնապետի բարբարոսական գործողությունների մասին», - պարզաբանել է Սպիտակ տան խոսնակը։

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների վերաբերյալ Արևմուտքից հնչող ծայրաստիճան կոշտ գնահատականներն առայսօր ընդհանրական բնույթ են կրել։ Մեղադրանքներ են հնչել Ռուսաստանի, Պուտինի ռեժիմի հասցեին, եվրոպացի առաջնորդները, սակայն, Ռուսաստանի նախագահին չեն անվանել ռազմական հանցագործ։

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն, օրինակ, «հրեշավոր ռազմական հանցագործություն» էր որակել Մարիուպոլի ծննդատան և մանկական հիվանդանոցի գնդակոծությունը, որի հետևանքով, պաշտոնական Կիևի համաձայն, զոհվել է երեք անձ՝ այդ թվում մեկ մանկահասակ երեխա, ևս 17-ը՝ վիրավորվել։ «Այն, ինչ մենք արդեն տեսել ենք Վլադիմիր Պուտինի ռեժիմի կողմից՝ անմեղ քաղաքացիական անձանց դեմ նետված զինամթերք, արդեն, իմ կարծիքով, ռազմական հանցագործություն է», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Հաագայի Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանն օրեր առաջ պնդեց, որ կան ողջամիտ հիմքեր Ուկրաինայում Ռուսաստանի ենթադրյալ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն սկսելու համար։ Չորեքշաբթի օրը Լեհաստան և Ուկրաինայի արևմտյան շրջաններ այցից հետո Քարիմ Խանը վերահաստատել է՝ խաղաղ բնակիչների վրա հարձակումները «հանցագործություն» է, որն իր գերատեսչությունը կհետաքննի։ «Եթե հարձակումները դիտավորյալ ուղղված են քաղաքացիական կառույցների՝ այդ թվում հիվանդանոցների դեմ, հանցագործություն է, որն իմ գրասենյակը կարող է հետաքննել և հետապնդել դատական կարգով», - ասվում է Հաագայի դատարանի գլխավոր դատախազի հայտարարությունում։

Կրեմլն անընդունելի է համարում Պուտինի՝ «ռազմական հանցագործ»

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «անընդունելի և աններելի հռետորաբանություն» է անվանել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի խոսքերը, ով ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական հանցագործ է։ «Մենք անընդունելի և աններելի ենք համարում նման հռետորաբանությունը մի պետության ղեկավարի, որի ռումբերը հարյուր հազարավոր մարդկանց կյանք են խլել ամբողջ աշխարհում», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

ԱՄՆ-ը չի ցանկանում երրորդ համաշխարհային պատերազմ

Միացյալ Նահանգները չի ցանկանում երրորդ համաշխարհային պատերազմ սկսել, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի անդամների առջև, կոչ էր արել Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտու ռեժիմ սահմանել։ Սաքին նշել է, որ Վաշինգտոնի մերժումը կապված է ԱՄՆ ազգային անվտանգության շահերի հետ։ «Ինչպես ավելի վաղ ասել ենք, ոչ թռիչքային գոտին մեզնից և ՆԱՏՕ-ից կպահանջի պոտենցիալ խոցել ռուսական ինքնաթիռները: Մենք շահագրգռված չենք ներքաշվել երրորդ համաշխարհային պատերազմի մեջ», - հայտարարել է նա: Միևնույն ժամանակ, Սաքին պարզաբանել է, որ ԱՄՆ-ը տարբերություն չի տեսնում Ուկրաինայում մարդասիրական և ռազմական ոչ թռիչքային գոտիների միջև, քանի որ երկու տարբերակներն էլ կհանգեցնեն հակամարտության հետագա սրման։

Երրորդ համաշխարհային պատերազմ չեն ուզում, բայց ԱՄՆ-ը զինում է Ուկրաինային

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը երեկ հայտարարեց, որ Վաշինգտոնն Ուկրաինային կտրամադրի 800 միավոր հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք կօգնեն պաշտպանվել ռուսական օդանավերից և հրթիռներից:

Բացի այդ, Միացյալ Նահանգներն ուկրաինական բանակին կտա 9 հազար հակատանկային շարժական համակարգեր, անօդաչուներ և նռնականետեր: «Դա կարող է լինել երկարատև և դժվար պայքար, բայց ամերիկացի ժողովուրդն անվերապահորեն կշարունակի սատարել Ուկրաինային խաղաղ բնակչության վրա Պուտինի անբարո և անպարկեշտ հարձակումից պաշտպանվելու գործում», - ասել է Բայդենը: Նրա խոսքով, Միացյալ Նահանգներն ամենաարդիական զենքը կուղարկի Ուկրաինա: «Մենք դա մենակ չենք անում, մեր դաշնակիցները և գործընկերները նույնպես ակտիվացրել են Ուկրաինային անվտանգության հարցում աջակցելու ջանքերը», - ասել է ԱՄՆ-ի նախագահը և ավելացրել, որ առաջիկայում մատակարարումների ծավալը կավելանա:

ՄԱԿ-ի դատարանը պահանջել է ՌԴ-ից անհապաղ դադարեցնել ներխուժումը Ուկրաինա

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն իր հերթին երեկ պահանջեց Ռուսաստանից անհապաղ դադարեցնել ռազմական ներխուժումը Ուկրաինա։ «Ռուսաստանի Դաշնությունը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական բռնությունը, որը սկսել է 2022թ. փետրվարի 24-ին Ուկրաինայի տարածքում», - ասվում է դատարանի վճռում, որը հրապարակվել է երեկ Հաագայում։ Հրապարակմանը ներկա չեն եղել Ռուսաստանի ներկայացուցիչները։

Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Ուկրաինայի հայցն ընդդեմ Ռուսաստանի, որը Կիևը ներկայացրել էր երկու շաբաթ առաջ՝ բողոքելով Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին 1948 թվականի կոնվենցիայի խախտման մասին։ Նախագահող դատավոր Ջոան Դոնոհյուն հայտարարել է՝ «բռնությունը պետք է դադարեցվի», քանի որ այս «գործողությունը հանգեցնում է անթիվ մահերի և վիրավորների»:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունել է դատարանի որոշումը։ «Ուկրաինան ամբողջական հաղթանակ տարավ Արդարադատության միջազգային դատարանում Ռուսաստանի դեմ գործով: Դատարանը Ռուսաստանի Դաշնությանը պարտավորեցրել է անհապաղ դադարեցնել ներխուժումն Ուկրաինա», - գրել է Զելենսկին Twitter-ում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից որոշման անտեսումը կհանգեցնի է'լ ավելի մեծ մեկուսացման։

Դատարանի որոշումը պարտադիր է կատարման համար, սակայն փորձագետները կասկածում են, թե Ռուսաստանը կկատարի այն՝ մատնանշելով, որ Մոսկվայի ներկայացուցիչները բոյկոտել էին դատական նիստը։ Դատարանը միջոցներ չունի պարտված կողմին պարտադրելու կատարել վճիռը, սակայն այն կարող է դեր խաղալ Ռուսաստանի վրա միջազգային ճնշումների մեծացման համար։ Դատարանի ներկայիս որոշումը նախնական է, վերջնական վճիռը կկայացվի հիմնական դատավարությունից հետո, որը կարող է տարիներ տևել։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1293 անգամ
Լրահոս
Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ Պարալիզացված է «7or.am» լրատվավերլուծական կայքի աշխատանքը. հայտարարություն Միացյալ Նահանգները որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը շարունակում է խոչընդոտել նավագնացությունը Հորմուզի նեղուցում․ Վենս Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ Ուիթքոֆը և Քուշները մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար․ Վենսը կարող է միանալ նրանց Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը.168.am Տյումենի նավթավերամշակման գործարանի վրա ԱԹՍ–ի հարձակումը հետ է մղվել Բաքվում ձերբակալված 8 ռուսաստանցիները 3-4 տարվա ազատազրկման դատապարտվեցին Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am