Սուրեն Պապիկյանը Վոլոդյա Գրիգորյանին առաջարկել է միանա՞լ ՔՊ–ին եւ դառնալ Փարաքարի համայնքապետ (video)

Փարաքար խոշորացված համայնքի 8 վարչական շրջաններից բնակիչներ ակցիայի են հավաքվել կառավարության շենքի առջև՝ իրենց բնակավայրերի պաստառները բռնած։

Փարաքար համայնքի ղեկավարի՝ «Ապրելու երկիր» խմբակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանն ասաց՝ վաղը առաջին ատյանի դատարանը հրապարակելու է որոշումը իրենց բողոքի գործով, և եկել են պահանջելու , որ ՀՀ կառավարությունը չմիջամտի դատական համակարգի աշխատանքին։

«Այսօրվա մեր բնակչության պահանջն այն է, որ կառավարությունը օրենքի 69-րդ կետով կատարի իր պարտավորությունը՝ դադարեցնի Փարաքարի ավագանու լիազորությունները, քաի որ կառավարությունը չի կատարում այդ կետը։ Դիմում ենք՝ պատասխաններ են գրում, որ դիմենք դատարան։ Մենք էլ դիմել ենք, վաղը կունենանք առաջին ատյանի դատարանի վճիռը։ Այսօրվա մեր հավաքի նպատակն այն է, որ կառավարությունը չմիջամտի դատական համակարգի աշխատանքին, թողնի դատական համակարգը անկախ, որ դատարանն իր որոշումը ճիշտ կայացնի»,-ասաց Վոլոդյա Գրիգորյանը։

Նա պարզաբանեց, որ դեկտեմբերի 20-ին ինքն ընտրվել է որպես Փարաքար համայնքի ղեկավար, բայց արդյունքը բողոքարկվել է և դատարանը այն չեղյալ է ճանաչել։ Հետո, ինչպես օրենքն է պահանջում, 14 օրում չի ձևավորվել համայնքի ղեկավարի պաշտոնը, և կառավարությունը պարտավոր էր դադարեցնել ավագանու լիազորությունները և նոր ընտրություններ կազմակերպել այդ համայնքում, բայց չի դադարեցրել։ Համայնքի ղեկավարի պաշտոնը ձևավորվել է դատարանի վճռից հետո 17-րդ օրը, քանի որ մի քանի նիստ մինչ այդ չի կայացել, իսկ երբ կայացել է, նրա համոզմամբ, բազմաթիվ խախտումներով է ընտրվել համայնքապետ՝ ՔՊ-ի ու «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածու Դավիթ Մինասյանը։

Վոլոդյա Գրիգորյանն ասաց՝ իրենք մտավախություն ունեն, որ կառավարությունը դատարանի վաղվա որոշմանն էլ կմիջամտի։

«Դատական նիստին ներկա գտնվելով՝ չհասկացողն էլ հասկանում է, որ այդտեղ ճնշում կա»,-ասաց Վոլոդյա Գրիգորյան։

Լրագրողներից մեկը հետաքրքվեց՝ ճի՞շտ է, որ ընտրությունների օրերին ներկայիս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կանչել է Վոլոդյա Գրիգորյանին և ասել՝ միացիր մեզ և կլինես Փարաքարի ղեկավար։

«Չեմ կարող ստել՝ հանդիպել եմ Սուրեն Պապիկյանի հետ, բայց մնացած այդ հարցերին կուզենայի չպատասխանել»,-ասաց Վոլոդյա Գրիգորյանը։

Ըստ մեր տեղեկություների նա հանդիպել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ, որը պարտավոր է չխառնվել ՏԻՄ-երի աշխատանքին։

Վոլոդյա Գրիգորյանը խուսափեց պատասխանել նաև այս հարցին՝ ասելով, որ մանրամասները կառավարությունը շատ լավ գիտի, բոլորին պարզ է, թե ինչ միջամտություններ կան։

Մանրամասն՝ տեսանյութում․

դիտվել է 826 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am