«Կայծակից օձնեցու հեռուստացույցը տան մեջ մի քանի մասի է բաժանվել»
Հուլիսի 15-ին, ժամը 20:00-ի սահմաններում ուժեղ կայծակի հետեւանքով վնաս է հասցվել Լոռու մարզի Օձուն համայնքի բազմաթիվ ընտանիքների: Կայծակի պատճառով տուժել է հատկապես Սամվել Պերեխանյանի ընտանիքը: Վնասվել է վերջիններիս պատկանող ողջ տեխնիկան, մոտ 110 քմ մակերեսով տանիքը, լուսամուտները եւ այլն. «Հեռուստացույցը տան մեջ մի քանի մասի էր բաժանվել, ամբողջ էլեկտրական սարքավորումներ են փչացել, տան հաղորդալարերն էին վնասվել: Բարեբախտաբար կարողացել էին այնպես անել, որ տանը հրդեհ չբռնկվի: Ամեն դեպքում ընտանիքը մեծ վնասներ է կրել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը: Բացի Պերեխանյանների ընտանիքը, վնաս է պատճառվել նաեւ թաղամասի մյուս ընտանիքներին. «Այս մարդկանց էլեկտրական սարքավորումների մի մասը եւս շարքից դուրս են եկել: Կարեւորը մարդկային զոհեր չկան: Հիմա մենք ուզում ենք հասկանանք գույքի վնասի փոխհատուցումը ինչպես պետք է լինի, վաղն աշխատանքային կլինի, վերջնական տեսնենք ինչ ենք անում»,-ասաց համայնքի ղեկավարը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով
