Էրդողանը ելել է երթի
Թուրքիայի հարյուր հազարավոր բնակիչներ մասնակցել են հուլիսի 15-ին պետական հեղաշրջման փորձի 1-ամյակին նվիրված ցույցերին և երթերին: Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը՝ նշելով, որ դրանք անցկացվել են Թուրքիայի տասնյակ քաղաքներում, այդ թվում՝ Անկարայում և Ստամբուլում: Նշվում է, որ Թուրքիայի մայրաքաղաքի հազարավոր բնակիչներ ազգային դրոշներով և հեղաշրջման փորձի ժամանակ զոհվածների լուսանկարներով հավաքվել են Կըզըլայ կենտրոնական հրապարակում «Կամուրջը փակելով՝ հեղափոխականներն ուզում էին ցույց տալ, որ իրավիճակն իրենց վերահսկողության տակ է: Բայց մեր ժողովուրդն անմիջապես անցավ վճռական գործողությունների՝ այդպիսի դավաճանություն տեսնելով… Այստեղ՝ կամրջի մոտ, ամենաշատ արյունն է թափվել, և դավաճանները հաղթվեցին մեր հերոսների մահվա գնով... Եկեք դատարանում նրանց (հեղաշրջման փորձի համար կասկավծողներին) նույնատիպ հագուստ հագցնենք, ինչպես (Կուբայում ԱՄՆ բանտ) «Գուանտանամոյում»,- ասել է Թուրքիայի նախագահը:
