Բանակցությունների չգնալ Ադրբեջանի օրակարգով․ անհասկանալի վիճակ

 


Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի հինգ կետանոց հայտնի առաջարկների վերաբերյալ Հայաստանի պաշտոնական մոտեցումը պետք է լինի ժամանակ շահելը։
Հայաստանն այս պահին նոր պատերազմի և ռազմական բախման որևէ ռեսուրս չունի։ Սա հասկանալի է։ Ռուսաստանի ողջ ուշադրությունն հիմա կենտրոնացած է Ուկրաինայի ուղղությամբ, հետևաբար տարածաշրջանում ռազմական հավասարակշռության հաստատման առումով, գոնե այս պահին, ռազմավարական դաշնակցի ակտիվ միջամտության ակնկալիք չենք կարոող ունենալ։ Իսկ մեկ այլ դաշնակից, որը կոնկրետ քայլերով կդիմադրեր ու կզսպեր Բաքվի օրեցօր բացվող ախորժակը, կարծես թե չկա։
Այդուհանդերձ, որքան էլ աշխարհաքաղաքական իրավիճակն այս պահին լարված ու բարդ է, չի նշանակում, թե պետք է բանակացությունների գնալ ցանկացած, իսկ այս դեպքում կոնկրետ պրոադրբեջանական օրակարգով։
Առնվազն գոնե մեզ պարտադրվող օրակարգի լրամշակման առաջակներ ներկայացնելու հմտություն պետք է ունենալ, ինչից, ցավոք, օրվա իշխանությունը զուրկ է։
Ալիևն համոզված է, որ վերջնականապես լուծել է Արցախի հարցը՝ ռազմական տարբերակով։ Այդ պատճառով էլ Բաքվի ներկայացրած առաջարկների մեջ Արցախի թեման անգամ չի էլ շոշափվում։ Արցախի հարցի դեռևս չլուծված հատվածն Ալիևը որոշել է լուծել հումանիտար ճգնաժամի և սադրանքների ճանապարհով։ Արցախն արդեն շոուրջ 10 օր զրկված է գազամատակարարումից, ժամանակ առ ժամանակ անջատվում է նաև էլեկտրականությունը։ Զուգահեռաբար արդրբեջանական սադրիչները ամենօրա ռեժիմով կրակում են խաղաղ բնակավայրերի վրա։ Այսինքն՝ արվում է ամեն ինչ, որ Արցախն հայաթափվի և խնդիրը լուծվի ինքնաբերաբար։
Ադրբեջանն, ինչպես հայտնի է, Հայաստանից պահանջում է ընդունել հետևյալ 5 կետերը․
-Կողմերը փոխադարձաբար ճանաչում են երկու երկրների տարածքային ամբողջականությունը, սահմանների անքակտելիությունը և քաղաքական անկախությունը միմյանցից,
-Կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային ոտնձգություններ և ստանձնում են ապագայում նույնպես նման ոտձգություններից հրաժարվելու իրավական պարտավորություն,
-Կողմերը պարտավորվում են միջազգային հարաբերություններում զերծ մնալ միմյանց անվտանգության, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ սպառնալիքներից,
-Կողմերը պարտավորվում են սահմանազատում և սահմանագծում իրականացնել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել,
-պարտավորվում են բացել տրանսպորտային ուղիները և կոմունիկացիաները:
«Բաքուն պատրաստ է առարկայական, ինտենսիվ բանակցությունների՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու շուրջ, եթե Հայաստանն ընդունի այս 5 հիմնարար սկզբունքները»,- հայտարարել են Ադրբեջանի արտգործնախարարությունից։
Այս առաջարկներին ի պատասխան՝ Հայաստանի արտգործնախարարությունը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար՝ ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա:
Սա առնվազն անհասկանալի, ոչ կոմպետենտ մոտեցում է, որովհետև Մինսկի խումբը ստեղծվել է Արցախի խնդրի շուրջ բանակցային գործընթացի միջնորդական առաքելության նպատակով։
Եթե Ադրբեջանի առաջարկներում չի հիշատակվում Արցախի հարցը, ի՞նչ ակնկալիքով է Երևանը դիմել Մինսկի խմբին։ Տարածքային ամբողջականության ճանաչումը ենթադրո՞ւմ է, որ Արցախը պետք է ճանաչել որպես Ադրբեջանի մաս, թե՞ քննարկման թեմա է նաև, օրինակ Սյունիքի, Գեղարքունիքի որոշակի բնակավայրերի հարցը։
Եթե, տեսականորեն, Հայաստանն ընդունում է Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքները, ապա դրանից հետո ի՞նչ են անելու Արցախում ռուս խաղաղապահները։


Հայկ Դավթյան

դիտվել է 1132 անգամ
Լրահոս
Չինաստանի հյուսիսարևմտյան մասում տասը հազար մարդ տուժել է հորդառատ անձրևներից Ում շքեղ նորոգված աշխատասենյակն է տրամադրվել Արայիկ Հարությունյանին. «Ժողովուրդ» Բա Վարդեւանյանի քվեարկությո՞ւնը. «Հրապարակ» Արայիկ Հարությունյանի «մուրազը փորը չի՞ մնա». «Հրապարակ» «Կա՛մ ենթարկվում եք, կա՛մ ազատվում եք». Ամեն մեկն իր համակարգում «ցար ի բոգ է». «Հրապարակ» Ինչ ունեցվածքով ավարտեց պատգամավորական գործունեությունը Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ» Վարդևանյանի ընտրությո՞ւն, թե՞ Վեհափառի դատական նիստ․ խորհրդարանում արտառոց վիճակ է. «Ժողովուրդ» Սասունի սիրտը կփորձեն շահել. «Հրապարակ» Ինչպես են վերաբաշխվել աշխատասենյակները Ազգային ժողովում. «Ժողովուրդ» Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը Վեհափառի՝ դատարան հրավիրվելը համարել է անընդունելի և դատապարտելի Ով է Նուբարաշենի աղբավայրում մահացած անձը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվել Ինչու համախմբվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ․ Սամվել դպիր Գրիգորյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատավարությունը վտանգավոր շրջադարձ է հայոց պատմության մեջ․ Ամստերդամ Փոփոխություն է տեղի ունենալու ավտոբուսային երթուղիներում «Բարգավաճ Հայաստան»-ը վաղը Վաղարշապատում կլինի՝ ի աջակցություն Վեհափառի և եպիսկոպոսների «Ուժեղ Հայաստան»-ը վաղը Վաղարշապատում կլինի՝ ի աջակցություն Վեհափառի և եպիսկոպոսների Երեք եպիսկոպոսներ կոչ են արել դադարեցնել Վեհափառի և մյուս հոգևորականների դեմ քրեական գործընթացը Բետոնախառնիչը կողաշրջվել է և բախվել տան պատին․ վարորդը փրկվել է Ռումինիայի Հայոց թեմը կոչ է արել աշխարհասփյուռ հայերին՝ պահպանել համերաշխությունը Եկեղեցու շուրջ Կաթողիկոսի նկատմամբ քրեական վարույթը չունի իրավական հիմք և պետք է կասեցվի․ ՀԲԸՄ Ինչպե՞ս կարելի էր Հայոց Հայրապետին նստեցնել մեղադրյալի աթոռին․ Տեր Զարեհ Աշուրյան Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս այն լցվել է աշխատակցի վրա. արձանագրվել է նրա մահը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am