Հրապարակը գրում է. Կիրակի օրը` մարտի 13-ին, ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունն էր, որը կայացավ Մարզահամերգային համալիրում, եւ որին մասնակցում էին իշխանությունների ներկայացուցիչներ ու իշխանություններին հարող մտավորականներ, գործարարներ: Երդմնակալությունից հետո Վահագն Խաչատուրյանը կնոջ եւ թոռների հետ ժամանեց Բաղրամյան 26, որտեղ նրան դիմավորեցին Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը` կնոջ եւ դստեր հետ: Իսկ երեկոյան նախագահի նստավայրում նորընտիր նախագահն ու կինը ընդունել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ կնոջը։ Ապա Բաղրամյան 26-ում մեծ ընթրիք-ընդունելություն է կազմակերպվել` ի պատիվ Վահագն Խաչատուրյանի:
Ընթրիքին մասնակցել է մոտ 100 մարդ՝ կառավարության անդամներ, գործարարներ, սփյուռքահայեր, Արցախի նախագահն ու ԱԺ նախագահը, իշխանամերձ ընդդիմություն։ Յուրաքանչյուր սեղանի մոտ 8-10 անձ է նստած եղել։ Այսպես ասած՝ հայաստանյան իշխող էլիտան հավաքվել էր նախագահականում։ Ներկաներին զարմացրել է Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայությունը, որը կարծես թե այս իշխանությունների թունդ քննադատներից է, եւ նրան դժվար է անվանել իշխանամերձ, բայց ընթրիքին ներկա է եղել։ Փոխարենը ոչ մեկին չի զարմացրել արտախորհրդարանական ուժերի ղեկավարների ներկայությունը՝ Դավիթ Սանասարյան, Արամ Սարգսյան։ Այստեղ է եղել նաեւ իշխանամերձ մտավորականությունը, անշուշտ՝ Տիգրան Մանսուրյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Ռուբեն Բաբայանը։ Գործարարների սեղանին նստած են եղել Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Սարիբեկ Սուքիասյանը, Սամվել Ալեքսանյանը։
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը