Մեծահարուստ Նիկոլն ու քպականները թաքնվում են Նարեկի հետևում

Ռոմանոս Պետրոսյանը գնե՞լ է «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը

«Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը  5 միլիարդ դրամով գնեց «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունը, որի հիմնադիր տնօրենը Նարեկ Նալբանդյանն է:5 միլիարդ դրամը` մոտ 12 միլիոն դոլար, ընկերությունը պետք է վճարի 5 տարվա ընթացքում` տարեկան վճարելով մոտ 2 միլիոն 400 հազար ՀՀ դրամ և նույն ժամանակահատվածում էլ պետք է կատարի ևս 4.5 միլիարդ դրամի ներդրում:

Այս ընկերությունը հիմնադրվել է 2002թ-ին: Ընկերությունը զբաղվում է բեռնափոխադրումներով և ալյուրի վաճառքով:

Կասկած կա, որ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության հիմնադիր-տնօրեն Նարեկ Նալբանդյանը «հավատափոխ» է եղել 2019-ին` դառնալով «հոգով ՔՊ-ական» ու միանգամից նույն տարվա նոյեմբերի 14-ին ստացել է հարկային և մաքսային արտոնություն։Նախ՝ ներդրումային ծրագրի շրջանակներում 3 տարի ժամկետով հետաձգվել է ընկերության համար ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը՝ 2019թ. նոյեմբերի 15-ից մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Հետո՝ նույն ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում ազատվել է մաքսատուրքից։

Այժմ դիտարկենք, թե բիզնես բարեխղճության տեսանկյունից ինչպիսինն է այս ընկերությունը և արդյոք կարո՞ղ է պետությանը վճարել այդ 5 միլիարդ դրամը և կատարել 4.5 միլիարդի ներդրում:

Այսպես.

- 2020 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ ՊԵԿ-ում հարուցվել է վարույթ` «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության հարկային մարմնում առկա անձնական հաշվի քարտի տվյալների չկատարված ընդհանուր հարկային պարտավորություններից 39 մլն 411 հազար 558 դրամ բռնագանձելու նպատակով:

- 2021թ. հունիսի 16-ին «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության դեմ հարուցվել է ևս մեկ վարչական վարույթ ու կայացվել է 500.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման որոշում ապրանքների ապօրինի շրջանառություն իրականացնելու համար:

-ԿԴ/6168/02/20 քաղաքացիական գործով «Մաքս Օիլ» ՍՊԸ-ն 2020թ. նոյեմբերի 20-ին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին: Ըստ հայցի՝ «Մաքս Օիլ» ՍՊ ընկերությունը «Պրոյեկտ Ինտեր Ինվեստ» ՍՊ ընկերությանը մատակարարել է հեղուկ վառելիք, որի ընդհանուր գումարը կազմել է 20 մլն 830 հազար 220,85 ՀՀ դրամ, սակայն այն վճարելու պարտավորությունը «Պրոյեկտ Ինտեր Ինվեստ» ՍՊԸ-ն պատշաճ չի կատարել:

Իսկ զավեշտալին այն է, որ 2020թ. դեկտեմբերի 7-ին, երբ արդեն ընթանում էր ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթ` 39 մլն 411 հազար 558 դրամ բռնագանձելու նպատակով, այդ նույն ընկերությանը ՀՀ ՊԵԿ-ը շնորհում է «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր:

Այս փաստերից հետևությունը մեկն է. եթե մի ընկերություն, որն ի վիճակի չէ վճարել հարկերը, վճարել իր ծախսած վառելիքի համար, չի խորշում ընդամենը 46 պարկ ալյուր պետությունից թաքցնելով վաճառել և դրանց համար ենթարկվում է պատասխանատվության, անկախ այն հանգամանքից, որ ունի «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակ, դժվար թե կարողանա 5 տարվա ընթացքում վճարել 5 միլիարդ դրամ և կատարել 4.5 միլիարդ դրամի ներդրում:

Այստեղից հետևություն կարելի է ևս մեկ հետևություն անել, որ «քայլարածները» որոշել են «իրենցով անել» «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը: Մոտավորապես նկատվում է նաև այն «քայլարածը», ում ականջները երևում են այս անհավանական գործարքի և «Պրոյեկտ ինտեր ինվեստ» ՍՊԸ-ի հետևում:«Պրոյեկտ ինտեր ինվեստ» ՍՊԸ-ն գրանցման հասցեն է` ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Նոր Գեղի, գործունեության վայրի հասցեն` Շիրակի մարզ, գ. Բայանդուր:

Նախկին մարզպետ, ապա Շրջակա միջավայրի նախարար, հետո ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ է, ըստ լուրերի, այս «օրինապահ հարկ վճարող» ընկերությունը ստացել շինթույլտվություններ, շահել է Սևանի մաքրման մրցույթ, իսկ այսօր էլ մշակվում է «Պրոյեկտ ինտեր ինվեստ» ՍՊԸ-ի՝ Շիրակի մարզի Բայանդուր համայնքի վարչական տարածքում գյուղատնտեսական/ոռոգում/ նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 3.6 լ/վ նոր ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:

Դե ինչ, արձանագրենք, որ քայլականներն անցել են իրենց յուրացրածն օրինականացնելու գործնթացին: Ի՞նչ խոսք, հավանաբար հենց այսպիսի մարդկանց ու այսպիսի գործարարների համար է միայն, որ ապագա կա´:

 Սա ապացուցում է , որ Նիկոլ Փաշինյանը մեծ ախորժակ ունի: Հաշվի առնելով այդ   հանգամանքը , ապացուցվում է այն, որ  այս 4 տարիների ընթացքում մամուլում բազմիցս գրվել է` վերչապետը շատ ու շատ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ու գործարարների հետ գնացել է գործարքի` առաջարկելով բերել որոշակի գումար և ազատվել պարտավորություններից: Սա էլ խոսում է այն մասին, որ Հայաստանում ոչ մի կոպեկ գումար այս ու այն կողմ չի գնում առանց Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցության և իմացության:

 newspress.am 

դիտվել է 6640 անգամ
Լրահոս
Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am