Անահիտ Ավանեսյանն իր ընկերուհուն փոխնախարար է նշանակու՞մ (video)
Վարդուհի Գրիգորյանը առողջապահության նախարարությունում աշխատում է վերջին 17 տարիների ընթացքում, առաջատար մասնագետից հասել է դեղերի քաղաքականության վարչության պետի պաշտոնին, այնուհետեւ նշանակվել է աշխատակազմի ղեկավար՝ բացառապես հիմնվելով նրա մասնագիտական կարողությունների, երկարատեւ փորձի եւ մարդկային հատկանիշների վրա: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, լրագողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ըստ լուրերի իր ընկերուհուն՝ Վարդուհի Գրիգորյանին, որ հիմա զբաղեցնում է նախարարության աշխատակազմի ղեկավար-քարտուղարի պաշտոնը, առաջիկայում նշանակելու է փոխնախարար:
«Վարդուհի Գրիգորյանը, ինչպես նաեւ նախարարության մյուս աշխատակիցներն իմ գործընկերներն են: Ես բվարձր եմ գնահատում այն լավ մթնոլորտը, որ կա մեր նախարարությունում: Մենք միասին անցանք կովիդ, պատերազմ: Մենք բոլորս մի ընտանիք ենք, ոչ թե միայն ընկերներ ենք»,-ասաց նա:
