«Կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանը ծածկադմփոց է արել մանկապարտեզի թունավորման թեման, որ վարկանիշը չընկնի

Վեդու մանկապարտեզում երեխաների թունավորման դեպք է գրանցվել անցած ուրբաթ ու ինֆորմացիան ծածկադմփոց է արվել «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի կողմից՝ ենթադրաբար Վեդու ընտրությունների պատճառով: Yerevan.Today-ին հասած տվյալներով, տուժել է մսուրային խմբի 19 երեխա, ընդ որում՝ բալիկներից մեկը միանգամից տեղափոխվել է Արտաշատի ԲԿ, ապա հետազոտվելուց հետո վերադարձվել է Վեդու ԲԿ՝ մանկական բաժանմունք և հոսպիտալացվել հենց այնտեղ: Ընդգծենք, Yerevan.Today-ին ինֆորմացիան փոխանցվել է մի քանի աղբյուրի կողմից, այդ թվում՝ ծնողների, թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Ալիս Կիրակոսյանը, սակայն, ում ընդամենը մեկ շաբաթ առաջ է Գարիկ Սարգսյանը դարձրել այս պարտեզի տնօրեն, լսեց լրագրողիս հարցադրումը՝ թունավորման մասին, ու ամիջապես անջատեց հեռախոսը՝ նշելով, թե իբր, զբաղված է, հետագա SMS հաղորդագրություներին էլ հարկ չհամարեց պատասխանել, երևի չուներ վերադասի հետ համաձայնեցված պատասխան:

Վեդու համայնքապետի ժ/պ համարվող Գարիկ Սարգսյանը, բնականաբար, զեկուցվել է միջադեպի մասին, բայց ինչպես հետագա քայլերն են ցույց տալիս, նա ոչ թե անմիջապես անցել է Սննդի անվտանգության տեսչական մարմնին ահազանգելուն, մասնագետներ հրատապ հրավիրելուն ու ողջ պարենը ստուգելուն, այլև ընտրել է ծածկադմփոց անելու ճանապարհը, որ քաղաքական նպատակներով չվնասի իրեն:

Ուշադրություն՝ սանեպիտկայանից կանչվել են մասնագետներ դեպքից ընդամենը երեք օր անց, ըստ աղբյուրի՝ մինչ այդ որոշվել է շաբաթ օրով թունավորման հետքերը մաքրել, նորանշանակ տնօրեն Ալիս Կիրակոսյանը շաբաթ՝ ոչ աշխատանքային օրով, կանչել է ողջ դայակներին ու պահանջել մաքրել խոհանոցը քլորով, ստերիլացնել ամբողջ մանկապարտեզը, որ երկուշաբթի հրավիրված սանեպիտկայանի մասնագետները բան չհայտնաբերեն:

Մանկապարտեզում հնարավոր թունավորման ու դրան հետևած՝ տնօրենի հետագա քայլերը ցույց են տալիս, որ նա գործել է վերադասի թելադրանքով՝ ինֆորմացիոն արտահոսքը կանխելու և պատժից խուսափելու համար:

Գարիկ Սարգսյանին ոչ մի դեպքում ձեռնտու չէր աղմկահարույց դեպքի մասին հանրային քննարկում ծավալվեր Վեդիում ու հարակից համայնքներում, այն էլ հիմա՝ ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ, ի վերջո թիրախում ինքն է՝ երկու պատճառով՝ նա, որ իրեն առնվազն պարտավոր էին զեկուցել որպես վերադաս՝ ենթադրյալ թունավորման մասին, իսկ ինքն արագ պետք է արձագանքեր, այդ թվում՝ հանրայնացնելով թեման, իսկ այդ մասին մինչ օրս չկա որևէ մամլո հաղորդագրություն: Երկրորդ պատճառն այն է, որ «կոկորդիլոսագետը» թիրախում է հայտնվել իր իսկ նշանակած տնօրենի ենթադրյալ անփութության պատճառով: Նույն մանկապարտեզի նորանաշանակ տնօրեն Ալիս Կիրակոսյանին ոստիկանական բաժանմունքներ կանչելու հետագա քաշքշուկներն ու պատասխանատվության ենթարկելու հնարավոր զարգացումները մեծապես կազդեին ընտրությունների արդյունքների վրա:

Ակնհայտ է, որ այս ամենից հետո մեծ աղմուկ կբարձրանար ու միջադեպի հանրային հնչեղությունը կվնասեր Վեդիում առաջադրված իշխանական թեկնածու Գարիկ Սարգսյանին: Ուստի ընտրվել է ամենակարճ ճանապարհը.

Ընդգծենք, 19 երեխայի ինքնազգացողության վատթարանալու մասին ահազանգեր ստացվել են հենց ուրբաթ օրվանից սկսած ու ինչպես աղբյուրն է պնդում՝ ծնողները սոցցանցային հատուկ խմբում քննարկել են՝ ինչ անել, և ինչպես խուսափել հետագա բարդություններից:

Մեր ինֆորմացիան ավելի հանգամանալից կհրապարակենք ծնողների հետ զրույցից հետո, հուսանք՝ Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը այս անգամ իրեն բարձր կպահի քաղաքական շահերից ու թեկուզ ուշացած՝ կհայտարարի իրողության մասին՝ ինչպես իրականությունը կա, չնայած համակողմանիորեն ուսումանսիրության համար, ինչպես մեր աղբյուրն է պնդում, հետքերը մաքրվել են մանկապարտեզից, ու ՍԱՏՄ մասնագետները ընդամենը այսօր՝ ենթադրյալ թունավորումից 3 օր անց, պետք է գնային ցուցանմուշ վերցնելու:

Սյուզի Բադոյան

դիտվել է 683 անգամ
Լրահոս
Ձորաղբյուրում բախվել են «Opel»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բախվել է բնակչի տան քարե պարսպին Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը․ փաստաբան Խաղաղության քարոզարշավ՝ փողոցային բառապաշարով Չկա բանական պատասխան, թե ինչու է իշխանությունը ռադիկալացնում մթնոլորտը ԱՄՆ դեսպանատունը հայտնում է Մաքուր տեխնիկա. Դորտմունդում և Բունդեսլիգայում հիշել են Մխիթարյանին Վայ Նիկոլ, Նիկոլ… Հիմա ոչ Արցախ կա ու ոչ էլ՝ ապագա Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից․ իրավապահներն աշխատում են 2 վարկածի ուղղությամբ Բուրաստանում «Ford»-ը կողաշրջվել և հայտնվել է դաշտամիջյան հատվածում ՀՀ կապիտուլյացիոն կառավարությունը, «ծնել» է նոր՝ «գաղափար» Միջազգային դերակատարները աչք են փակում իշխանությունների կողմից իրականացվող ակնհայտ խախտումների վրա Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց Անդրանիկ Թևանյանի նկատմամբ խափանման միջոցի հարցով դատական նիստն ավարտվել է. վճիռը կհրապարակվի այսօր ժամը 21։00-22:00-ի սահմաններում Աբովյանում ծննդատան նախկին տնօրենը մարմնի տարբեր հատվածներում ստացած ծակած վերքերnվ տեղափոխվել է հիվանդանոց Ինքն ու ՔՊ-ն հանձնել են Հայաստանի ավելի քան 200 կմ տարածք, ինչու չեն զոհվել. Քոչարյանը հակադարձեց Ռուբեն Հակոբյանի վերաբերյալ քրեական գործը կքննի դատավոր Սարգիս Պետրոսյանը Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը․գտնվում է հացադուլավորների համար առանձնացված խցում Լադիմիր Լադիմիրիչ ասելուդ նայե՞նք, թե՞ «ռուսի ագենտ» բռնելուդ․․․ Նիկոլ Փաշինյանը սերիական մարդասպան է. Ռոբերտ Քոչարյան Ռուսաստանում դժբախտ պատահարի հետևանքով հայ է մահացել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am