Ալիևը պատրաստվում է նոր պատերազմի, Նիկոլը հայ ժողովրդին տանում է նոր պարտության

Ադրբեջանն, օգտվելով ուկրաինական խառնաշփոթից ու այն բանից, որ ՌԴ–ն խուսափում է երկրորդ ճակատից, անցել է գործի։ Արևմուտքը, բնականաբար, կողմ է ՌԴ–ի համար նոր խնդիրներ ստեղծելու գաղափարին և Արցախում հերթական պատերազմական գործողություններին, քանզի այդպիսով ռուս խաղաղապահների մանդատը վիճարկելու, ՌԴ–ին թուլացնելու հնարավորություն է ստեղծվում։

Արցախը ենթարկվում է ռազմական ու հոգեբանական գրոհի։ Մի կողմից արկակոծվում են բնակավայրերը, մյուս կողմից ադրբեջանական բարձրախոսը հաչում է ու պահանջում արցախցիներից լքել տարածքը։

Սրան զուգահեռ՝ պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը պատրաստ է, բայց Հայաստանը դեռ չի արձագանքել դրան։ Ակնարկում են, որ եթե ՀՀ–ն չբավարարի իրենց պահանջները, ապա կլինի նոր պատերազմ։

Պարզ է, որ Ադրբեջանի առաջարկած, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրն այն մասին է, որ Հայաստանը պետք է Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմում։ Նիկոլն, իհարկե, ամենօրյա ռեժիմով կրկնում է, որ «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ», բայց Ալիևին այդ ամենը փաստաթղթավորված է պետք։

Հայաստանի արձագանքն այն է, որ ԱԳՆ–ի միջոցով տարածում են, թե բա Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելու փորձ չունենք, ուստի խնդրում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին օգնել, որպեսզի Ադրբեջանի հետ խաղաղության թեմայով բանակցություններ նախաձեռնի։

Ուշադրությու՛ն դարձրեք․ պաշտոնական Երևանը ԵԱՀԿ Մինսկի խմբին առաջարկում է նոր ֆունկցիա վերցնել՝ հայ–ադրբեջանական խաղաղության համաձայնագրի միջնորդություն։ Ասել է թե՝ Արցախի հարցով բանակցություններից Նիկոլ Փաշինյանը ձեռքերը լվանում է։

Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳՆ–ի այն պնդմանը, որ Երևանը Բաքվի հետ ուղիղ շփման փորձ չունի ու դրա համար է միջնորդներին դիմում, ապա դա չի համապատասխանում իրականությանը։

Նիկոլը վարչապետ դառնալուն պես միջնորդներին մի կողմ դրեց ու նետվեց Ալիևի գիրկը՝ բազմիցս ուղիղ շփվելով նրա հետ։ Այդ տխրահռչակ շփումը ստացավ «Վերելակային» դիվանագիտություն անվանումը։

Ալիևի հետ ուղիղ ու առանց միջնորդների շփումներից հետո էր, որ Նիկոլը կիրթ ու կառուցողական էր համարում Ադրբեջանի նախագահին։ Այդ շփումների ժամանակ է Նիկոլն Ալիևից ժամանակ խնդրել, որպեսզի Հայաստանի ներսում իր իշխանությունն ամրապնդի ու դրանից հետո Ադրբեջանին զիջումներ անի։ Այնպես որ ԱԳՆ–ի հայտարարության ենթատեքստն այլ էր։ Ասում են՝ պատրաստ ենք Ադրբեջանի հետ խաղաղության, այն է՝ հերթական զիջումների թեմայով բանակցության։

Ուշագրավ մեկ հանգամանք․ եթե նախկինում Ադրբեջանը խոսում էր դեմարկացիան ու դելիմիտացիան անելու և դրանից հետո միայն խաղաղության պայմանագիր կնքելու մասին, ապա հիմա տեղերը փոխել է՝ նախ պահանջում է խաղաղության պայմանագիր, այսինքն՝ Արցախի ամբողջական կապիտուլյացիա և Հայաստանի վերջնական «չմոյացում»։ Ադրբեջանը դեմարկացիան ու դելիմիտացիան մտցրել է «խաղաղության» փաթեթի մեջ և ուզում է բոլոր հարցերը մեկ հարվածով լուծել՝ օգտվելով Նիկոլի թուրքամետ «խաղաղասիրությունից»։

Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանը կողմ է ադրբեջանական բոլոր պայմանները բավարարելուն, քանզի Թուրքիայի հետ բանակցում է բացառապես թշնամու օրակարգով։ Իսկ դա նշանակում է, որ հայ–թուրքական «երկխոսությունը» Հայաստաանի ու Արցախի հաշվին են և թելադրողի դերում Ալիևն ու Էրդողանն են։

Եթե հայկական կողմը չի դատապարտում 2021–ին Շուշիում կնքված հակահայկական հռչակագիրը, եթե հայկական կողմը չի առարկում, որ հայ–թուրքական, այսպես կոչված, երկխոսությունն ընթանա ադրբեջանական կողմի հետ կոորդինացված (ինչպես որ Թուրքիան է պնդել), նշանակում է, որ Նիկոլը համաձայնել է Հայաստանը տանել նոր պարտության՝ Էրդողանից հերթական անգամ ակնկալելով իր աթոռի պաշտպանություն։

Ալիևը պատրաստվում է նոր պատերազմի, իսկ Նիկոլը շարունակում է թմրեցնել հանրությանը, թե բա ուշադրություն մի դարձրեք, որ ադրբեջանցիները կրակում են, մենք միևնույն է չենք շեղվելու «խաղաղության դարաշրջան» կառուցելու մեր ծրագրից։

Նիկոլը ջայլամային քաղաքականություն է իրականացնում՝ չնկատելու տալով Ադրբեջանի ու Թուրքիայի ծրագրերը և թշնամուն դեմ տալով «հպարտ» քաղաքացիների «դուխով» հետույքը։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 2452 անգամ
Լրահոս
Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am