Հայաստանի իշխանության իմպոտենտությունը և Ադրբեջանի երազած խաղաղությունը․ վտանգավոր զարգացումներ

 Ադրբեջանցի հաքերները կոտրել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը և այնտեղ տեղադրել են Ադրբեջանի դրոշը։

Հաքերները նաև գրություն են թողել, որում Ասկերանում ապրող բոլոր հայերին կոչ են անում «168 ժամվա ընթացքում լքել Ասկերանը»: Արցախի ԱԺ–ն անմիջապես հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․ «Սիրելի հայրենակիցներ, մենք արդեն սովոր ենք մեր հարևանների կեղտոտ սադրանքներին, այնպես որ՝ այս քայլը ընդունեք որպես դրանցից հերթականը։ Բնականաբար, համապատասխան աշխատանքներ են տարվում էջը վերականգնելու համար»։

Ընդհանրապես, Արցախից եկող լուրերը խիստ մտահոգիչ են։ Վերջին օրերին ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով՝ խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործելով ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ներքին գործերի նախարարությունը: «Ակնհայտ է, որ խաղաղ բնակչությանը թիրախավորելու և ականանետով գյուղերն արկակոծելու հերթական փորձերը նպատակաուղղված են առաջնահերթորեն խուճապ առաջացնելու հասարակության շրջանում: ԱՀ ՆԳ նախարարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը և պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի իրավիճակի մասին»,- նշել էր Արցախի ՆԳ նախարարությունը՝ հորդորելով բոլոր լրատվամիջոցներին հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը:

Գրեթե ամեն օր հակառակորդը կրակում է՝ կիրառելով նաև ականանետեր։ Զուգահեռաբար կիրառվում է նաև հոգեբանական ճնշում․ թշնամու կողմից բարձրախոսով դիմում են արցախցիներին՝ պահանջելով լքել իրենց բնակավայրերը։ Ավելին՝ Թաղավարդի ուղղությամբ թշնամու կողմից հրահրված ռազմական սադրանքի ժամանակ թիրախավորվել է նաև տեղում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահների հենակետը։
Այսինքն՝ Ադրբեջանը որոշել է լիովին օգտագործել ստեղծված հարմար պահը և ուզում է աշխարհաքաղաքական ներկա խառը զարգացումների ընթացքում լուծել Արցախի հայաթափման հարցը, որից էլ կածանացվի Արցախն ամբողջությամբ զավթելու Բաքվի վաղեմի երազանքը։ Արցախի շուրջ զարգացումները գնալով ավելի վտանգավոր են դառնում։ Ադրբեջանի սադրանքները կարող են ավելի վտանգավոր դառնալ՝ վերաճելով ռազմական գործողությունների։ Նման վտանգի մասին զգուշացրել է ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։ «Մոտ ապագայում Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմաններին ռազմական գործողություններ են սպասվում։ Ուղղությունները լինելու են՝ Սյունիքում, Վարդենիսում, Տավուշում, չի բացառվում նաև՝ այլ ուղղությամբ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել էր Մովսես Հակոբյանը։
Այս խիստ վտանգավոր զարգացումներին Հայաստանի իշխանությունն առայժմ արձագանքում է իմպոտենտության հասնող չեզոքությամբ։ Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախում մտահոգիչ զարգացումներ են սկսվել, սակայն ինքը չի ուզում գնահատականներ տալ։ Երևի չի ուզում կիրթ գործընկերոջն ու նոր մեծ եղբորը նեղացնել։ Իսկ Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնած տխրահռչակ Վահագն Խաչատուրյանը, որին սահմանադրությամբ վերապահված է պետության գլխի կարգավիճակ, հայտարարեց, որ իրենք խաղաղություն են ուզում՝ անկախ այն հանգամանքից, որ ադրբեջանական կողմը կրակում է։ Փաստորեն կարևորը խաղաղությունն է, եթե անգամ դրա համար պահանջվի հայաթափել Արցախն ու Հայաստանը։ Կարելլի է չկասկածել, որ Նիկոլ Փաշինյանն ու Վահագն Խաչատուրյանը պատրաստ են այդպիսի խաղաղության։


Հայկ Դավթյան

դիտվել է 1591 անգամ
Լրահոս
Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am