ԼՂ-ին չաջակցել նշանակում է աջակցել Ստալինի վարած քաղաքականությանը. Եվրախորհրդարանի անդամ
Prague Monitor-ի փոխանցմամբ, չեխ լրագրող և Եվրախորհրդարանի անդամ Յարոմիր Շտետինան մեկնաբանել է «Ինտերպոլի» որոշումը, համաձայն որի կառույցը մերժել է Ադրբեջանի իշխանությունների՝ Եվրախորհրդարանի երեք անդամներին ձերբակալելու խնդրանքը: «Ադրբեջանի՝ Եվրախորհրդարանի անդամներին ձերբակալելու խնդրանքի նպատակը Լեռնային Ղարաբաղում աշխատող հարյուրավոր միջազգային փորձագետներին վախեցնելն է: Հայտնի է, որ ճնշումներն ու սպառնալիքներն ադրբեջանական բռնապետության սովորական գործիքն են:Ես ակնկալել եմ«Ինտերպոլի» այդ որոշումը, սակայն իրեն վրդովեցրել է ադրբեջանական իշխանությունների հայտարարությունն այն մասին, թե իբր Եվրախորհրդարանի երեք անդամները՝ ինքը, Էլենի Տեոչարուսը և Ֆրանկ Էնգելը , պատասխանատու են տարածաշրջանում ռազմական լարվածության սրման համար », - ասել է Շտետինան: Շտետինան նշել է, որ տվյալ հակամարտությունում Լեռնային Ղարաբաղին աջակցություն չցուցաբերելը հավասարազոր է Կովկասում խորհրդային էթնիկ քաղաքականության իրականացմանը համաձայնելուն, «ինչը նշանակում է՝ աջակցել Ստալինի վարած քաղաքականությանը»:
