Բորիս Բախշիյանի գործով դատավորին կոնկրետ հրահանգ է իջեցվե՞լ․ նրան սպառնու՞մ են․ պաշտպան (video)

Վերաքննիչ դատարանում դատավոր Բորիս Բախշիյանի կալանքի դեմ բողոքի քննությունը հետաձգվեց, այն տեղի կունենա մարտի 14-ին, ժամը 15.15-ին, պատճառը մեղադրող դատախազի բացակայությունն է։ Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանը:

Նրա խոսքով, դատախազը հայտնել էր, որ մասնակցում է դատախազության կոլեգիայի նիստին, ինչպես նաև չի ստացել վերաքննիչ բողոքը. «Ես գտնում եմ, որ այստեղ ակնհայտ երևում է դատախազության վերաբերմունքն այս գործի նկատմամբ, ինչպես կարելի է կոլեգիայի նիստն ավելի բարձր գնահատել, քան անձի ազատության իրավունքը: Ինչ վերաբերում է բողոքը չստանալու հանգամանքին, ապա երկրորդ անգամ է դատական նիստը հետաձգվում. նախորդ նիստը նշանակվել էր փետրվարի 28-ին, բայց մենք այդ մասին ծանուցվել ենք մարտի 2-ին. հավանաբար, փոստը ուշ է հասցրել ծանուցումը։

Մարտի 2-ին ծանուցվելով բողոքի քննության առկայության մասին՝ ինչո՞ւ դատախազը ժամանակ չի տրամադրել այդ բողոքին ծանոթանալու: Նրա համար մեկ զանգ էր պետք դատարանի կազմի հետ կապվել ու խնդրել, որ բողոքն ուղարկեն իրեն։ Այս վարքագիծը ցույց է տալիս, որ դատախազությունն ամեն գնով փորձում է Բորիս Բախշիյանին պահել կալանքի տակ», - ընդգծեց պաշտպանը։

Արսեն Սարդարյանն ասաց, թե Բորիս Բախշիյանի գործն օրինակ է՝ ցույց տալու, որ եթե դատավորն անկախ է աշխատում, անաչառ է, իր որոշումները նախապես չի համաձայնեցնում ինչ-որ անձանց հետ, չի կաշկանդվում քաղաքական ենթատեքստերով կամ ենթադրություններով, ապա նրա նկատմամբ կիրականացվի այնպիսի գործընթաց, որ դատավորի աթոռից կհայտնվի կալանավորի աթոռին. «Ուզում են որ դատավորը կաշկանդված լինի նաեւ ենթադրությամբ: Այսինքն եթե դու գործ ունես քո վարույթում եւ գտնում ես, որ կարող է այդ որոշումը դատախազության սրտով չլինի, նաեւ իշխող քաղաքական ուժի, ուրեմն այնպես գործիր, որ քո որոշումը չհակադրվի դատախազության եւ քաղաքական ուժի ցանկություններին: Հակառակ դեպքում քո նկատմամբ կիրականացվի այնպիսի գործընթաց, որ դատավորի աթոռից կնստես կալանավորի աթոռին, այսինքն կհայտնվես ՔԿՀ-ում»,-ասաց նա:

դիտվել է 360 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am