Վատ լուր Ադրբեջանի համար․ Արմեն Աշոտյան (video)

Վատ լուր Ադրբեջանի համար։
❗ Եվրոպական խորհրդարանը 635 կողմ, 2 դեմ եւ 42 ձեռնպահ ձայներով ընդունեց Արցախում մշակութային ժառանգությանը նվիրված շատ կարևոր քաղաքական նշանակություն ունեցող բանաձեւ, որով մի քանի ուղղությամբ խիստ դատապարտում է Ադրբեջանին, և որի ընդունումը շատ ուժեղ ապտակ էր ադբեջանական դիվանագիտությանը:
❗ Բանաձևի ընդունման ուղղությամբ հսկայական աշխատանք է տարել Դավիթ Շահնազարյանը, իսկ «Հանրապետական» կուսակցությունն ու ես փորձել ենք լավագույնս աջակցել և առաջ տանել այս բանաձևը:
❗Բանաձևի մասին Ադրբեջանի դեսպանատունն իմացել է մարտի 2-ին, որից մեկ օր անց Բրյուսելում Ադրբեջանի դեսպանը մի հիստերիկ նամակ էր ուղղել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին՝ պահանջելով հանել այդ բանաձևում, իր բնորոշմամբ, պրոհայկական ձևակերպումները:
❗ Այդ նամակի պատճենն իմ տելեգրամյան ալիքում՝ @melikadamyan2, հրապարակված է:
❗Բանաձևում հստակ գնահատականներ են տրվում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով վարվող հայատյացության քաղաքականությանը, անգամ՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու առաջարկներ են արվել:
❗Քննարկումներն անցել են բավական բուռն:
❗ Եվրոպական խորհրդարանում կա քաղաքական կոնսենսուս առ այն, որ Արցախի մշակութային-հոգևոր ժառանգությունը վտանգված է Ադրբեջանի հայատյաց քաղաքականության պատճառով:
❗ Բանաձևը հստակ շեշտում է, թե նոյեմբերի 9-ի զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ քանի հայկական հուշարձան է անցել, պատերազմի ժամանակ ինչ վայրագություններ են արվել, մասնավորապես Ղազանչեցոցի գնդակոծումը, Ալիևի «քաջագործություններն» են հիշատակված՝ հայկական Ծակուռի հետ կապված:
❗ Հատուկ շեշտվում է, որ ադրբեջանցիները ոչ միայն փորձում են ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը, այլ կեղծ ալբանիզացման պրոցես է գնում:
❗ Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է նաև Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ ջնջելու և ժխտելու հայկական մշակութային ժառանգությունն Արցախում և շրջակայքում, ինչը միջազգային իրավունքի և Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշման խախտում է:
❗ Եվրոպական խորհրդարանն արձանագրում է, որ հայկական եկեղեցիներն ու վանքերը աշխարհի հնագույն, քրիստոնեական ժառանգության մաս են կազմում:
❗ Արձանագրվում է նաև Բաքվի հայատյաց քաղաքականությունը որպես պետական քարոզչություն:
❗ Ադրբեջանին կոչ է արվում հրաժարվել իր մաքսիմալիստական նպատակներից, ռազմատենչ մոտեցումներից և Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներից:
❗ Կոչ է արվում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բարեխիղճ բանակցություններ վարել ԼՂ վերջանական կարգավիճակի վերաբերյալ:
❗ Ի՞նչ օգուտ նման «թղթերից»:
❗Եթե մենք ունենայինք հայրենասեր իշխանություն, այս թղթերը կդառնային տրցակ, հետո՝ քաղաքականություն, կձևավորվեր միջազգային տրենդ, միջազգային ուղղություն:
❗ Այդ ուղղության հիման վրա կձևավորվեր միջազգային հանրության կարծիք, միջազգային ինստիտուտների գործիքակազմ և հնարավոր կլիներ հասնել կոնկրետ լուծումների ու Ադրբեջանի վրա բանեցնել ճնշումներ:
❗ Բայց մենք տեսնում ենք, որ այս իրավիճակում, երբ Արցախում սահմանային լարվածություն կա, վիրավորներ ունենք, Նիկոլ Փաշինյանը չի շտապում գնահատականներ տալ ու հերթական ստերն է տարածում՝ նշելով, թե Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա»:

դիտվել է 881 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am