Կադիրովը Չեչնիայի գեյերին ուղարկում է Կանադա. տեսանյութ
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն ամերիկյան HBO հեռուստաալիքին տված հարցազրույցում ծիծաղել է «չեչեն միասեռականների» մասին լրագրողի հարցին ի պատասխան։ Կադիրովը զարմանք է հայտնել, թե ինչու են իրեն նման հարցեր տալիս, ինչից հետո հայտարարել է, որ դա «անհեթեթություն» է, գրում է lenta.ru-ն։
«Մեզ մոտ նման մարդիկ չկան, մեզ մոտ միասեռականներ չկան։ Եթե կան՝ տարեք Կանադա։ Փա՛ռք Ալլահին, մեզանից հեռու»,- ասել է նա։
