Սովի ուրվականը․ Հայաստանը Ռուսաստանից ցորեն չի ստանա, ո՞ւմ վրա և ի՞նչ է թափ տալու Նիկոլ Փաշինյանը

Ռուսաստանը դադարեցնում է ցորենի արտահանումը ԵԱՏՄ երկրներ։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությանը։ Հացահատիկի արգելքի ժամկետը մինչև օգոստոսի 31-ն է։ Այն վերաբերում է ցորենին, տարեկանին, մեսլինին, գարիին, եգիպտացորենին։ Ընդ որում՝ բացառություն կարվի արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից տրված արտահանման լիցենզիաներով մատակարարումների համար։

Հաղորդվում է նաև Ռուսաստանից երրորդ երկրներ սպիտակ շաքարի և եղեգնաշաքարի հումքի արտահանման ժամանակավոր արգելքի մասին։ «Մարտի 10-ին, ՌԴ տնտեսական զարգացման և ինտեգրման կառավարական հանձնաժողովի մաքսային և ոչ սակագնային կարգավորման, արտաքին առևտրի պաշտպանական միջոցառումների ենթահանձնաժողովը որոշել է ժամանակավոր արգելել Ռուսաստանի Դաշնությունից հացահատիկային մշակաբույսերի արտահանում ԵԱՏՄ երկրներ»,- ասվում է ռուսական կողմի հրապարակած զեկույցում։

Արցախի ազատագրված շրջանները թշնամուն հանձնելուց հետո Հայաստանի հացի և ցորենի պաշարի ավելի քան 96 տոկոսը ներմուծվում է Ռուսաստանից։ Ռուսաստանի նման որոշումը նշանակում է, որ մինչև նոր բերքը հավաքելը Հայաստանում կարող է հացի և հացամթերքի ռեալ դեֆիցիտ սկսվել, այսինքն՝ մենք կարող ենք վերադառնալ 90-ականներից հայտնի հացի հերթերի ժամանակներին։ Միջազգային վերլուծաբանները աշխարհին սպառնացող սովի մասին խոսում են ռուս-ուկրաինական պատերազմն սկսվելու առաջին իսկ օրից։ Նման իրավիճակում կառավարությունն ու երկրի ղեկավարը դեռ օրեր առաջ պետք է որ հակաճգնաժամային ռեժիմով աշխատեին, փորձեին ցերենի և հացի պետական պաշարներ ձևավորել։ Կառավարության վերջին նիստերում հացի պահուստների ստեղծման մասին ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ կառավարության մեկ այլ անդամ որևէ բառ չի արտաբերել։

Մոտ մեկ շաբաթ առաջ, երբ ՀՀ Ազգային ժողովում Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին այդ թեմայով ուղղված հարցը մնաց անպատասխան։ Նա ցորենի դեֆիցիտի խնդրի լուծման մասի խոսելու փոխարեն պատգամավորին սպառնաց, թե այսուհետ մաթ թափ կտա բոլոր նրանց վրա, ով իրեն կհամարի հող հանձնող։ Վերջում էլ հավելեց, թե պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտա։ Նման անմեղսունակ ղեկավարություն ունենալու գինը վճարելու են շարքային քաղաքացիները, սա կասկածից դուրս է։ Օդում կախված սովի ստվերից սարսափած՝ քաղաքացիների ամբոխն իր գլխի ճարը փորձում է տեսնել խանութները դատարկելով, հաց, մակարոն և այդ կարգի այլ սննդամթերքի անձնական պահուստներ ձևավորելով։ Վերջին օրերին Հայաստանի գրեթե բոլոր խանութներում սննդամթերքի մեծածավալ սպառում է կատարվում, ամենուր մեծ հերթեր են։

Ինքնին հասկանալի է, որ մի քանի ամսվա անձնական պահուստ ձևավորելը բոլորի համար իրատեսական չէ, ուստի սովի ուրվականը գնալով ավելի ռեալ է դառնում։ Իսկ իշխանությունն անճարակ է, անհաղորդ Երկիր մոլորակի վրա տեղի ունեցող կտրուկ շրջադարձերին և պատկերացում անգամ չունի, թե ինչ հետևանքներ կարող են կրել Հայաստանի նման ներմուծման վրա հիմնված տնտեսությամբ երկրները։

 

 Հայկ  Դավթյան

դիտվել է 4308 անգամ
Լրահոս
Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am