Արարատ Միրզոյանն՝ Անթալիայում, Իլհամ Ալիևն՝ Անկարայում

Անթալիայում Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի ու Արևմուտքի ապագայի թեմայով հարցեր են քննարկվում

Ադրբեջանի նախագահը Թուրքիայի նախագահի հրավերով այսօր աշխատանքային այցով Անկարա է ժամանել: «Էսենբողա» օդանավակայանում Իլհամ Ալիևին դիմավորել են Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը և այլ պաշտոնյաներ: Սպասվում է, որ «Չանքայա» նախագահական պալատում Ալիևը կճաշի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու առաջնորդների հանդիպման օրակարգում կլինի ուկրաինական ճգնաժամը, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, այլընտրանքային էներգետիկ ուղիների թեման:

Քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտի այսօր մեկնում է Անթալիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, այցը կլինի մինչև մարտի 12-ը: Տեղի կունենան նաև մի շարք հանդիպումներ գործընկերների հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ չհստակեցնելով, թե ում հետ են նախատեսված այդ հանդիպումները։

Նկատենք, որ Անկարան գոհունակությամբ էր արձագանքել Միրզոյանի՝ Անթալիայի ֆորումին մասնակցելու որոշմանը՝ նշելով. «Նմանօրինակ փոխադարձ քայլերը կնպաստեն երկու երկրների միջև երկխոսության ընդլայնմանը և լիարժեք կարգավորման նպատակով վստահության բարձրացմանը միտված քայլերի քննարկմանը»:
Ֆորումն այս տարի անցկացվելու է մարտի 11-13-ը։ Ըստ պաշտոնական կայքի, ֆորումին ներկա կգտնվեն ավելի քան 2000 առաջնորդներ, դիվանագետներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ։ Ֆորումում քննարկվելու են տարածաշրջանային ու միջազգային հարցեր։

Փաստորեն Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները Թուրքիա են ժամանել՝ Արցախում ադրբեջանական սադրանքների ֆոնին: Ըստ ամենայնի, Թուրքիան ու Ադրբեջանը, համարելով, որ Ռուսաստանն այժմ զբաղված է Ուկրաինայով, և թուլացած է՝ արևմուտքի աննախադեպ պատժամիջոցներից, իսկական ժամանակ է «ցույց տալ սեփական ուժերը»:

Անթալիայում հանդիպեցին ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները

Անթալիայում մեկնարկել է ՌԴ և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը, տեղեկացրել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Անթալիայում սկսվել է Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը։ Ձևաչափն «առանց փողկապների» է»,- գրել է նա իր Telegram-ալիքում։ Դրանից հետո նախատեսված է ՌԴ, Թուրքիայի և Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարների համատեղ հանդիպումը։ Սա ՌԴ և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումն է Ուկրաինայում ռազմական գործողության սկսվելուց հետո։

Կայացան Լավրով-Կուլեբա-Չավուշօղլու բանակցությունները

Թուրքիայում այսօր կայացավ Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների բանակցությունները՝ Թուրքիայի միջնորդությամբ: Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ավելի քան երկու շաբաթ շարունակվող պատերազմի պայմաններում սա այս մակարդակով կողմերի առաջին հանդիպումն է։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հույս էր հայտնել, որ ռուս և ուկրաինացի նախարարների հանդիպման արդյունքում կհաջողվի երկարատև հրադադար հաստատել: «Մեր ցանկությունն է, որպեսզի Ուկրաինայում րոպե առաջ դադարեն բախումները և կրկին խաղաղություն ու կայունություն հաստատվի: Թուրքիան կշարունակի ջանքերը այս ուղղությամբ», - հայտարարել էր Էրդողանը։ Լավրովն առաջարկել է եռակողմ խորհրդակցություններ անցկացնել ՄԱԳԱՏԷ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի փորձագետների հետ՝ միջուկային անվտանգության վերաբերյալ։

Այսօր Անթալիայում Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից առաջ Մևլյութ Չավուշօղլուն առանձին հանդիպումներ է ունեցել Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հետ: Այս մասին թուրք նախարարը հայտնել է իր թվիթերյան էջում:

Չավուշօղլուն Կուլեբայի հետ բանակցել է Լավրովի հետ եռակողմ հանդիպումից առաջ
Ինչպես տեղեկացրել են թուրք թղթակիցը, թուրքական կողմն ուժեղացրել է անվտանգության միջոցները հանդիպումից առաջ։ Ակնկալվում է, որ այն տեղի կունենա Անթալիայում դիվանագիտական համաժողովի շրջանակում։ Սպասվում է, որ հանդիպումից անմիջապես հետո Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան առանձին մամուլի ասուլիս կհրավիրի։ Լրագրողների երկար հերթ է գոյացել Լովրովի և Կուլեբայի հանդիպումը լուսաբանելու համար։

Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ ղեկավարները հանդիպում են փաստորեն Բելառուսում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների՝ Ռուսաստանի հատուկ գործողության ֆոնին հակամարտությունից դուրս գալու ուղիների որոնմանն ուղղված բանակցությունների երեք փուլերից հետո։

Առայժմ Ռուսաստանին և Ուկրաինային հաջողվել է պայմանավորվել մի շարք քաղաքներից քաղաքացիների դուրս գալու մարդասիրական միջանցքների, պարենամթերքի և դեղորայքի առաքման կազմակերպման մասին լռության ռեժիմի հայտարարումից հետո, բայց մարդասիրական միջանցքները լիարժեք չեն գործել։ Մինչև Լավրովի և Կուլեբայի բանակցություններն սկսվելը՝ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը պատրաստվելու է բանակցությունների նոր փուլին՝ խաղաղության հասնելու համար։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարներ Դմիտրի Կուլեբանի և Մևլյութ Չավուշօղլուի Անթալիայում կայացած հանդիպմանը, ապա նրանք պայմանավորվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին վերջ տալու քայլերի շուրջ, հաղորդում է Ուկրաինայի ԱԳՆ-ն։ Կուլեբան «երախտագիտություն է հայտնել Թուրքիային՝ ուկրաինացի ժողովրդի դեմ Ռուսաստանի բարբարոսական պատերազմի ֆոնին քաղաքական և մարդասիրական աջակցության համար»։

Նախարարները քննարկել են Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված քայլերը։ Այս համատեքստում Կուլեբան շնորհակալություն է հայտնել Չավուշօղլուին Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպում կազմակերպելու նախաձեռնության համար։ Նա նախանշել է երեք հիմնական հարց՝ «հրադադարի անհապաղ դադարեցում, մարդասիրական իրավիճակի բարելավում Մարիուպոլում, Խարկովում, Սումիում և Ուկրաինայի այլ քաղաքներում, ռուսական զորքերի դուրսբերում»։ Կուլեբան Թուրքիային կոչ է արել շարունակել Մոսկվայի հետ աշխատանքը՝ դադարեցնելու Ուկրաինայում արյունահեղությունը։

Լավրովի և Կուլեբայի բանակցությունները տևել են 90 րոպե

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Անթալիայում արդեն ավարտվել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի բանակցությունները, որոնք տևել են 90 րոպե։ Հանդիպմանը մասնակցել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, ով մասնակցում է Բելառուսի տարածքում ռուսական և ուկրաինական կողմերի շփումներին։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1290 անգամ
Լրահոս
Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am