Ինչո՞ւ «կոնի վրա» չդնել ամբողջ Հայաստանը. Լուսանկարներ

Ձևը երկար ժամանակ Հայաստանոի քաղաքական կյանքում գերիշխում է բովանդակության նկատմամբ, և դա դրսևորվում է գրեթե բոլոր գործընթացներում՝ հակակորոնավիրուսային քաղաքականությունից, բանակի բարեփոխումներից, կրթության ոլորտի բարեփոխումներից մինչև անկախ դատական ​​համակարգի ստեղծման իմիտացիա։

Արտաքին քաղաքականության մեջ նույնպես ձևը լիովին գերիշխում է բովանդակության նկատմամբ։ Ամենաթարմ օրինակը Նիկոլ Փաշիյանի այցն է Ֆրանսիա, և նրա հանդիպումները նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այցի ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարները նույնիսկ անցկացրել են «Հավակնություններ. Հայաստան-Ֆրանսիա» համաժողովի համատեղ եզրափակիչ լիագումար նիստը, որին մասնակցել են Ֆրանսիայի հայկական համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներ։

Թվում է, թե Հայաստանի ղեկավարի հերթական «անցողիկ» այցն է Ֆրանսիա, երկրորդ նախագահական ժամկետի համար հավակնող Ֆրանսիայի նախագահի հերթական հանդիպումը հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ՝ իրենց «սրտերը շահելու» հույսով։

Այնուամենայնիվ, դա չխանգարեց, որ ներկայիս իշխանության հետ փոխկապակցված քաղաքական շրջանակները, որոնք իրենց դիրքավորում էին որպես «արևմտամետ ուժեր» (արևմտամե՞տ, թե՞ թուրքամետ) հայտարարեն, որ «ՌԴ-ն սպառնում է ՀՀ-ին՝ Ֆրանսիայի հետ չստորագրել ռազմավարական գործընկերության, պաշտպանական պայմանագիր»։

Եվ դա արվում է նույն «արևմտամետ» շրջանակներից հնչող հայտարարությունների ֆոնին, թե «մինչ Ռուսաստանը «խրված» է Ուկրաինայում, Հայաստանը պետք է իր 5-րդ շարասյունով զբաղվի տեղում»՝ ակնարկելով այն ուժերին, որոնց արտաքին քաղաքական վեկտորը պրոռուսական է։

Այս հայտարարությունները դրսևորումն են այն բանում, որ Հայաստանում իրական քաղաքական գործընթացն իր տեղը զիջել է բամբասանքներին ու առասպելներին։ Իսկ իրականությունն այն է, որ Ֆրանսիայում կա մեծ հայկական համայնք (ըստ որոշ հաշվարկների՝ նրա թիվը հասնում է 750 հազարի), և այս համայնքի «սրտերն ու ձայները» շահելու համար Մակրոնին անհրաժեշտ էր «ձեռքսեղմում Հայաստանի ղեկավարի հետ»:

Իսկ Փաշինյանին սպասարկող քարոզչամեքենան գրում է, որ «Փարիզում «նոր հայ-ֆրանսիական» մեկնարկ է տրվում»՝ բնակչության շրջանում ստեղծելով նոր չհիմնավորված սպասումներ։

Իրականությունն այն է նաև, որ վտանգավոր է, երբ պետությունը գտնվում է պատերազմի վերսկսման վտանգի տակ, երբ հակառակորդը կրակում է Ղարաբաղի բնակավայրերի ուղղությամբ, իսկ իշխանությունները, մի կողմից, կառավարության նիստում «հրաժարվում են մեկնաբանել իրավիճակը», իսկ մյուս կողմից՝ հասարակությանը կերակրում են հեքիաթներով, որ Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության և պաշտպանության համաձայնագիր կարող է ստորագրել։ Ըստ երևույթին, այն բանից հետո, երբ 44-օրյա պատերազմի ժամանակ բրիտանական և ամերիկյան նավերը չեկան «Հայկական լեռներ», որոշվեց հասարակությանը քաղաքական նոր առասպել տալ «ֆրանսիական ինքնաթիռների» մասին։

Սրան գումարվում է այն, որ Փաշինյանի հետ շարունակաբար հանդիպում են այն քաղաքական ուժերը, որոնք ուկրաինական ռազմական գործողության մեկնարկի ժամանակ Հայաստանում ՌԴ դեսպանատան դիմաց ակցիաեն իրականացնում, ինչպես նաև միացանում են Էրդողանի գնահատականներին և դատապարտում պաշտոնական Մոսկվայի գործողությունները:

Փաշինյանը և նրան սպասարկող «արևմտամետ շրջանակները» պատրաստ են վտանգի տակ դնել ողջ Հայաստանը (ոչ թե նրա մի մասը կամ Ղարաբաղի մի մասը) միայն իրենց ամբիցիաների իրականացման համար։ Նրանք պատրաստ են հանրության մեջ անհիմն հույսեր արթնացնել՝ բթացնելով նրա ինքնակազմակերպվելու ու դիմադրելու կարողությունը։

Այսինքն՝ նրանք պատրաստ են հայ հասարակության հետ անել այն, ինչ արեցին ուկրաինական հասարակության հետ «եվրաատլանտյան և եվրոպական ինտեգրման» հեռանկարների մասին արևմտյան բազմամյա խոստումները։

Եվ դա անում են՝ օգտագործելով բոլոր հնարավոր գործիքները՝ «անկախ լրատվամիջոցներից» մինչև «Վազգեն Սարգսյանի եղբոր» կարգավիճակի շահագործումը։

Եվ սա այն պայմաններում, երբ մենք «ուղիղ եթերում» հետեւում ենք, թե ինչպես է մի ամբողջ երկիր փլուզվում նման մանիպուլյացիաների պատճառով։

Սևակ Դանիելյան

zham.am

 

դիտվել է 680 անգամ
Լրահոս
Քրեական ոստիկանները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետամին. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է «Ռեալի» պաշտպան Ալվարո Կարերասը կարող է համալրել «Չելսիի» շարքերը ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․փաստաբանական թիմ Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները․ Հարութ Սասունյան Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն Իրավական գործողություններ կձեռնարկվեն՝ ընտրողների սուբյեկտիվ իրավունքը պաշտպանելու նպատակով Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 3։0 ԿԸՀ-ն տվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին համաձայնություն. փաստաբան Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է Թրամփի նոր խայտառակ սուտը․ Հարութ Սասունյանը մանրամասնում է (video) Ժողովու՛րդ, սրանք ԱԺ-ից նոր սարսափելի բան հայտարարեցին. Սամվելյան (video) «Նիկո՛լ, դու միշտ ես սարսափելու Ռոբերտ Քոչարյանից»․ Համբիկ Սասունյան (video) Նիկոլի «թռնելու» ծանր հետևանքը․ էլ ի՞նչ է անելու Ռուսաստանը․ Արդարադատության գեներալ-մայոր (video) «Արագացրա՛, ձերբակալիր». ի՞նչ են պայմանավորվել Հաջիևի հետ. Արմենակ Դանիելյան (video) ЕС может смягчить торговые правила для Армении после запрета на импорт в Россию — FT. Financial Times: Брюссель пытается переманить союзника России торговыми подачками Steigan: Украина планирует заполнить половину пехотных подразделений иностранцами Պարտքի բարձր մակարդակի սպասարկման բեռը` մտահոգիչ գործոն. «Լույս» հիմնադրամ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3․40-ին դրիֆթ կատարած երիտասարդին Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից, բայց մի բան ասեմ, որին ծանոթ չեք․ Արամ Վարդևանյան (video) Խայտառակ սարքած գործ է․ Արամ Օրբելյանը մանրամասներ հայտնեց Քոչարյանի գործով ԿԸՀ փակ նիստից (video) Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ԿԸՀ-ն բավարարեց միջնորդությունը Իրականում ի՞նչ նպատակով է Աննա Հակոբյանը մեկնում ԱՄՆ․ Հարութ Սասունյան (video) Զորավարժությանն ընդգրկված են ԱՄՆ ցամաքային զորքերի, Ֆրանսիայի, Հունաստանի զինծառայողները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am