Մանվել Գրիգորյանը երեկ իր 61-ամյակն է նշել. ասեղ գցելու տեղ չի եղել, ներկա են եղել նաև Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԵԿՄ նախագահ, ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը երեկ իր 61-ամյակը նշել է այնպես, ինչպես նախորդ տարիներին։ Էջմիածնում գեներալի ընտանիքին պատկանող «Վան» ռեստորանում ասեղ գցելու տեղ չի եղել։ Ներկա են եղել ԵԿՄ-ականները, պատանի երկրապահները, քաղաքական եւ ռազմական էլիտան, ներկայացուցիչներ Արցախից։ Քաղաքական էլիտան մասնակցել է Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Ներկա է եղել նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը, Արցախի պատվավոր հյուրերի շարքում են եղել Ղարաբաղի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ազիկ Մխիթարյանի ընտանիքը, որը Մանվել Գրիգորյանի ընտանիքի հետ քավոր-սանիկական կապեր ունի, եւ այլ հյուրեր»։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
