«Խաղաղության դարաշրջանի» շահառուներն ու զոհերը

Նիկոլ Փաշինյանը մեր երկրի գլխին պատերազմ ու պարտություն բերեց, բայց ներկայանում է որպես խաղաղության աղավնի։ Նա հիմա Թուրքիայի ու Ադրբեջանի հետ «Խաղաղության դարաշրջանի» քարոզիչ է։

Խաղաղության դարաշրջանը լավ բան է, բայց Նիկոլի «Խաղաղության դարաշրջանը» ամեն օր նոր պատերազմ ու նոր ավերածություններ է բերում։ Այդ դարաշրջանը կոչերով ու լոզունգներով չի լինում, թշնամու առաջ սողալով չի լինում։ Այդ դարաշրջանից թշնամին ավելի է հաբռգում ու անցնում գրոհի։

Ինչպես հայտնի է, վերջին օրերին ավելացել է լարվածությունը Հայաստան–Ադրբեջան, Արցախ–Ադրբեջան շփման գծերում։ Ունենք զոհ, կա վիրավոր, խափանվել է գազամատակարարումը։ Այնպես չէ, որ մյուս օրերին լարվածություն չի եղել։ Պարզապես հիմա նկատվում է Ադրբեջանի լկտիացում, որն ակնհայտորեն պայմանավորված է ռուս–ուկրաինական հակամարտությամբ։ Թուրքիան ու Ադրբեջաննն ատամները սրած սպասում են, որ Մոսկվան խրվի ուկրաինական ճահճի մեջ, որպեսզի իրենք առիթից օգտվեն ու անցնեն գործի։ Արևմուտքն էլ դեմ չէ ռուսների հաամար երկրորդ ճակատ բացելուն, ուստի՝ նոր պատերազմի հավանականությունը մեծանում է։

Նիկոլն այսօր կառավարության նիստում անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին ու ասել, որ եկեք գնահատականներ չտանք։

Նիկոլը չի ուզում գնահատական տալ Ադրբեջանի քայլերին, քանիզ եթե տա, ապա պետք է խոստովանի, որ հերթական անգամ բլեֆ է արել՝ խոսելով «Խաղաղության դարաշրջանի» մասին։

Եթե Նիկոլը գնահատական տա Ադրբեջանի քայլերին, ապա ստիպված պետք է լինի Ալիևին մի թթու խոսք ասել կամ քննադատել Ադրբեջանին, ինչն ինքը չի անում, քանզի Ալիևը նրա վրա թափ է տվել։ Ալիևը նույնն արել է նաև Հայաստանի մասով ու անելու է այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլն է ներկայացնում Հայաստանը։

Արցախի խնդիրը Նիկոլին իրականում չի հետաքրքրում։ Ինքն ընտրել է թուրքական վեկտորը, կողմ է հակահայկական Շուշիի հռչակագրին, բավարարում է թուրքական բոլոր նախապայմանները և մտահոգված է բացառապես իր աթոռի խնդրով։

«Խաղաղության դարաշրջանից» օգտվում են Թուրքիան, Ադրբեջանը և Նիկոլը, որը պողոսներին վախեցնում է պատերազմով, կեղծ խաղաղասիրություն քարոզում, ամենօրյա ողբերգություն բերում ու փորձում Թուրքիայի միջոցով պահել պաշտոնը։

«Խաղաղության դարաշրջանի» տուժող կողմն Արցախն ու Հայաստանն են։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 520 անգամ
Լրահոս
Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am