Ռուսաստանը, կարծես թե, ցանկանում է շրջապատված լինել թույլ և կախյալ հարևաններով. վերլուծաբան
Միացյալ Նահանգների Կոնգրեսի շենքում տեղի ունեցած մարդու իրավունքների Հելսինկյան հանձնաժողովի լսումների ընթացքում Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Էդվարդ Չոնը նշել է, որ յուրաքանչյուր երկիր պետք է ստույգ քայլեր ձեռնարկի սեփական էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար: «Անշուշտ, հեշտ է մեղադրել Ռուսաստանին: Ռուսաստանը կարծես թե ցանկանում է շրջապատված լինել թույլ և կախյալ հարևաններով, սակայն, երկրներն իրենց ներսում նույնպես բարեփոխումներ պետք է կատարեն»,- ասել է նա: Վերլուծաբանի խոսքով՝ էներգետիկ անվտանգություն կառուցելու համար առաջին հերթին անհրաժեշտ է գրավել արտերկրյա ներդրողներին և ընկերություններին, ինչն իր հերթին պահանջում է կոռուպցիայի դեմ լուրջ պայքար:
