Թրամփի հայտարարություններն անտեսում են ամերիկացիներին. Ռաուլ Կաստրո
Կուբայի պետխորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն քննադատել է կղզու նկատմամբ ԱՄՆ նոր վարչակազմի վերջին քայլերը: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ նա նշել է նաև, որ ցանկանում է շարունակել երկխոսությունը, միաժամանակ նշել՝ որոշել են խստացնել արգելափակումը նոր արգելքներ սահմանելու միջոցով՝ նոր միջոցները բացատրելով «սառը պատերամզի» ժամանակ օգտագործված թշնամական հռետորաբանությամբ: Կուբայի առաջնորդի խոսքով՝ Թրամփի հայտարարություններն անտեսում են ամերիկացիներին, ներառյալ՝ կուբացի ներգաղթյալների շրջանակը բավարարում միայն Ֆլորիդայի հարավում բնակվող կուբացիների փոքրիկ խմբի շահերը, որն ավելի ու ավելի է պակասում։ «Կուբան պատրաստ է շարունակել ԱՄՆ-ի հետ երկխոսությունը՝ ինքնիշխանությունը հարգելու հիման վրա, պետք չէ ակնկալել, որ Կուբան կքննարկի իր սկզբունքները կամ ինչ-որ պայմաններ կընդունի, մենք երբեք այդպես չենք վարվել։ Անկախ նրանից, թե ինչ է անում ԱՄՆ-ն, մենք կշարունակենք առաջ ընթանալ մեր ընտրած ուղով», –ասել է Կաստրոն։
