Արցախի ուղղությամբ Ադրբեջանն անցել է համակարգային գրոհի. Տիգրան Աբրահամյան (video)

«Ադրբեջանական քարոզչամեքենան արշավ է սկսել ռուս խաղաղապահական առաքելության հրամանատար Անդրեյ Վոլկովի դեմ։   Չեմ կարծում, որ ռուս խաղաղապահների գործառույթներում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել, ինչից Ադրբեջանը կարող է օբյեկտիվ առումով դժգոհ լինել։ Այս ամենը պայմանավորված է ոչ թե ռուս խաղաղապահների ծառայության էֆեկտիվությամբ, այլ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով»,–ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Հիշեցնենք, որ ադրբեջանական մամուլում լուրեր են շրջանառվում, թե ռուս խաղաղախահներն իրենց գործառույթն ամբողջությամբ չեն իրականացնում, և ադրբեջանական կողմը դժգոհություն է հայտնում։

Նրա խոսքով` քայլերը, որոնք անում է Ադրբեջանն այսօր, նպատակ ունեն հեղինակազրկել ռուսական դերակատարությունն Արցախում և Հարավային Կովկասում։ Սա, ըստ Աբրահամյանի, նշանակում է` որքան այս ճգնաժամը խորանա, այդքան հարձակումները ՌԴ–ի նկատմամբ, ավելանալու են։

Տիգրան Աբրահամյանը նկատեց, որ Հայաստանի ԱԳՆ հայտարարություններն ավելի շատ կապված են Երասխի ուղղությամբ տեղի ունեցող իրադարձություններին, որովհետեւ Հայաստանի տարբեր մարմիններ աշխատում են զերծ մնալ Արցախի վերաբերյալ հայտարարություններ անելուց. «Ես առաջին հերթին նկատի ունեմ ԱԳՆ-ին, կառավարության ղեկավարին: Այս դեպքում այն առաջարկները, որոնք հնչեցնում է Հայաստանի ԱԳՆ-ի միջոցով, մասնավորապես ուժերի հայելային հետքաշման վերաբերյալ, չեմ կարծում, թե այս փուլում կարող է որեւէ խնդիր լուծել, որովհետեւ ադրբեջանական գործողությունները լրիվ այլ տրամաբանության ներքո են, եւ սա նաեւ ազդակ է Հայաստանին եւ Արցախին, որ առաջիկայում կարող են լինել տարբեր բնույթի նոր սրացումներ»,-ընդգծեց նա:

Ադրբեջանն Արցախի ուղղությամբ համակարգային գրոհ է իրականացնում, որն ունի տարբեր բնույթ՝ ռազմականից մինչև հոգեբանական, այդ թվում նաև տնտեսական, որն արտահայտվել է գազատարի պայթյունով, հայտարարեց Տիգրան Աբրահամյանը:

«Ադրբեջանը Արցախի Խրամորթ, Նորշեն, Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ տարբեր բնույթի սադրանքների է դիմում, որոնք ուղեկցվում են հրաձգային զենքերից արձակված կրակահերթերով, փոքր հրետանու և ականանետ կիրառմամբ, ինչպես նաև հոեգաբանական գրոհի իրականացմամբ, որն արտահայտվում է բարձրախոներով, հայկական բնակավայրերի ուղղությամբ մուղամների և զգուշացնող հայտարարությունների տարածմամբ:
Բացի դրանից՝ ադրբեջանցի զինվորականները բարձրախոսով գոռում են, թե մտնելու են և կոտորելու են բոլորին»,-հայտարարեց Աբրահամյանը՝ նկատելով՝ ամենավտանգավորն այն է, որ այս իրավիճակի հետ կապված առ այս պահը Հայաստանի իշխանությունների կողմից որևէ արձագանք չի եղել։

Հիշեցնենք, որ նախօրեից Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող հիմնական գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։

Ընդդիմադիր պատգամավորի դիտարկմամբ՝ մեծ է հավանականությունը, որ Հայաստանից Արցախ մուտք գործող գազատարի պայթյունը տեղի է ունեցել Ադրբեջանի նախաձեռնությամբ.

«Այս պահին պաշտոնական տեղեկություն դեռ չեն փոխանցում Արցախի իշխանությունները, կան որոշակի մտահոգություններ ու վարկածներ, բայց նկատի ունենալով հանգամանքը, որ Ադրբեջանը թույլ չի տալիս վերականգնողական աշխատանքներ իրականացնել և ըստ այդմ, տեղում որոշակի իրավապահ մարմինների շրջանակներում աշխատանքներ իրականացնել, ապա բնական է, որ այս թեմայով վերջնական եզրահանգում դեռ չկա: Բայց քանի որ գազատարի վերահսկողությունը հիմնականում ադրբեջանական զորքերինն է այդ հատվածում, ապա մեծ է հավանականությունը, որ այդ մասում կարող էր տեղի ունենալ Ադրբեջանի կողմից զուտ ահաբեկչական գործողություն»,-ասաց նա:

դիտվել է 224 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am