Պենտագոնի արձագանքը՝ Թուրքիայի կողմից ռուսական С-400-ների հնարավոր գնմանը
Գերատեսչության կայքը տեղեկացնում է,որ ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մետիսը ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրներ գնելու Թուրքիայի պլաններն անվանել է «երկրի սուվերեն որոշումը»։ «Հնարավոր գործարքը հարցեր է առաջացնում, թե ինչպես Թուրքիան կարող է ապահովել ռուսական համալիրների համատեղելիությունը ՆԱՏՕ-ի տեխնիկայի հետ։ Դրանք երբեք համատեղելի չեն լինի»,- ասել է Պենտագոնի ղեկավարը։ Նա կոչ է արել հետևել իրադարձությունների զարգացմանը։ «Իսկապե՞ս նրանք կկիրառեն С-400-ները»,-նշել է ամերիկացի պաշտոնյան։ Հունիսի սկզբին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Թուրքիային С-400 վաճառելու Ռուսաստանի պատրաստակամության մասին։ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունը չի խոչընդոտում երկիր ռուսական С-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի մատակարարումներին: Այդ մասին հայտարարել էր Մոսկվայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիոզը:
