Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում։ Հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ։ https://twitter.com/MFAofArmenia/status/885900845556146178 …
Հուրգադայում տեղի ունեցած հարձակման հետևանքով ՀՀ երկու քաղաքացի է տուժել․ ԱԳՆ
Եգիպտական Հուրգադայում տեղի ունեցած միջադեպի արդյունքում, տուժել է ՀՀ երկու քաղաքի: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ Թվիթերի իր միկրոբլոգում: «Ըստ Եգիպտոսում ՀՀ դեսպանատան նախնական տվյալների՝ Հուրգադայում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժել է ՀՀ երկու քաղաքացի», – գրել է Բալայանը: Եգիպտոսի Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում հուլիսի 14-ին դանակով զինված անձինք հարձակում են իրականացրել զբոսաշրջիկների դեմ: Եգիպտոսի Հուրգադա հանգստավայրում տուժած ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում։ Հանգստացողների վրա հարձակում գործած հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ։ Այս մասին Թվիթերյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, միջադեպի հետևանքով երկու մարդ զոհվել է: Նախնական տվյալներով, ենթադրվում է, որ զոհվածներն ուկրաինուհիներ են:
