Մելիք Մանուկյանը բաժնեմասեր ունի 3 ընկերությունում
«Փաստ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի պատգամավոր Մելիք Մանուկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Մանուկյանը հայտարարագրել է յոթ միավոր անշարժ գույք, որից երկու առանձնատուն, մեկ բնակարան, երկու հողամաս եւ երկու հասարակական նշանակության շինություն: Նրան է պատկանում նաեւ «FORD FIESTA 1.4» մակնիշի ավտոմեքենան: Պատգամավորի փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 579 միլիոն 518 հազար եւ 480 միլիոն 600 հազար դրամ, իսկ դրամական միջոցները՝ 344 միլիոն դրամ: Մանուկյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նաեւ երեք տարբեր ընկերություններում բաժնեմասեր ունի՝ համապատասխանաբար 76 միլիոն 595 հազար, 70 միլիոն 270 հազար եւ 5 միլիոն 100 հազար դրամի չափով: Տարվա սկզբից մինչեւ մանդատը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտներն էլ կազմել են 2 միլիոն 157 հազար դրամ եւ գոյացել աշխատավարձից: Շարունակությունը` թերթի այսօրվա համարում
